Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկում Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքների Վայքի և Զառիթափի փնջերի համանքների ղեկավարների մասնակցությամբ

07.07.2016

 Հուլիսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի օգնական Վ. Ասլանյանը, <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի>> հաստատությունների օժանդակության վարչության պետ Ա. Գրիգորյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Ն. Սիմոնյանը, զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Ա. Կոստանյանը և խոշորացվող Վայքի ու Զառիթափի փնջերի համանքի ղեկավարները:
Խորհրդակցության օրակարգում ՀՀ Վայոց ձորի մարզի խոշորացվող համայնքներում <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի>> կողմից իրականացվելիք նախնական ծրագրերի քննարկման վերաբերյալ հարցն էր:
<<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի>> հաստատությունների օժանդակության վարչության պետ Արամ Գրիգորյանի կողմից ներկայացվեց հիմնադրամի գործունեության շրջանակները և հնարավոր իրականացվելիք նախնական ծրագրերը, որոնք հնարավորություն կտան խոշորացվող համայնքներին լուծելու համայնքային առաջնահերթ հիմնախնդիրները և կնպաստեն տարածքների զարգացմանը:
Փնջերի համայնքների ղեկավարների կողմից բարձրաձայնվեցին իրենց ղեկավարած համայնքների հիմնախնդիրները, որոնց քննարկման արդյունքում առանձնացվեցին ընդհանրական առաջնահերթ խնդիրները՝ միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, խմելու և ոռոգելի ջրագծերի վերանորոգում, ինչպես նաև կրթական, մարզական և համայնքային կենտրոնների հիմնանորոգում, աղբահանության կազմակերպում, փողոցային լուսավորության անցկացում և գյուղատնտեսական տեխնիկայի պարկի ստեղծում:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հ. Սարգսյանն իր եզրափակիչ խոսքում գոհունակություն հայտնեց համայնքների ղեկավարներին՝ ակտիվ մասնակցության և համայնքային խնդիրների լուծմանը վերաբերող կարևորագույն հարցերի բարձրաձայնման համար: Մարզպետը շնորհակալություն հայտնեց Արամ Գրիգորյանին խոշորացվող համայնքների առաջնահերթ հիմնախնդիրների նախնական քննարկումը պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:53:28