Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 17.10.2016

Խորհրդակցությանը քննարկվեցին մարզում իրականացվող շին-վերանորոգման և ճանապարհաշինական աշխատանքներին, աշնանացանի ընթացքին, մարզում արտադրված խաղողի մթերումներին, առողջապահական ոլորտի խնդիրներին, կրթակազմակերչական մարզային խնդիրներին, մարզի զարգացման ծրագրի կազման մեթոդաբանությանը և ՏԻ մարմիններին առնչվող հարցեր: Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին, ըստ խոշորացված համայնքներում կայանալիք ավագանու առաջին նիստերի օրակարգի՝ ապահովել նիստերում մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությունը: Վերջում մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին տվեց համապատասխան հանձնարարականներ՝ ուղղված նրանց կողմից ղեկավարվող ոլորտներում խնդիրների լուծմանը:

Հայտարարություն 17.10.2016

Ավստրիական զարգացման գործակալությունը հայտնում է, որ Եվրոմիության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության(ՕԳԱՆ) ծրագրի շրջանակում հայտարարվել է > հայտամրցույթը՝ փոքր ֆերմերների և ֆերմերային խմբերի համար: Հրավիրում ենք Վայոց ձորի մարզի շահառու բոլոր ֆերմերներին և ֆերմերային խմբերին մասնակցելու մրցույթին: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայքի > բաժնի > ենթաբաժին:

Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան

Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան 14.10.2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների բացմանը: Մինչ ելույթը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանը, Բեսլանում տեղի ունեցած ողբերգական դեպքին արագ արձագանքելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: >,- ասել է Կարեն Կարապետյանը: Ողջունելով համաժողովների մասնակիցներին աշխարհի հնագույն քաղաքներից և մայրաքաղաքներից մեկում՝ գրեթե 2800-ամյա Երևանում, Կարեն Կարապետյանն ընդգծել է. >: Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը համարելով երկկողմ կապերի խորացմանն ուղղված

Միջոցառումներ նվիրված  Գրադարանավարի  օրվան

Միջոցառումներ նվիրված Գրադարանավարի օրվան 11.10.2016

Եղեգնաձորի մարզային գրադարանում ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանի մասնակցությամբ կազմակերպվել է միջոցառումների շարք, նվիրված Գրադարանավարի օրվան:

ՀՀ Վայոց ձորի  մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 10.10.2016

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, մասնակցությամբ՝ մարզպետի տեղակալների, մարզպետի խորհրդականի և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի և աշխատակազմի ստորաբաժանումների պետերի: Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ խորհրդակցության ընթացքում արձանագրված հանձնարարականների կատարման ընթացքի, անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների և ընթացիկ շաբաթում իրականացվելիք ծրագրերի մասին հաղորդումով: Խորհրդակցությանը քննարկվեցին Ջերմուկում Արփայի առափնյա ճեմուղու շինարարության ավարտի, աշնանացանի, մարզում արտադրված խաղողի մթերումների, գնումների գործընթացի, առողջապահական խնդիրների, սահմանամերձ համայնքներում կինո-աշուն փառատոնի կազմակերպման, մարզային զարգացման ծրագրի կազման, Հայ-ռուսական համատեղ ֆորումի մասնակցության, մարզային ենթակայությամբ կազմակերպություններում աուդիտի անցկացման, ճանապարների ընթացիկ վերանորոգումների, ներառական կրթության, ՏԻՄ ընտրություններից հետո համայնքներում

Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 10.10.2016

Սահմանված կարգի համաձայն` 2016 թվականի հոկտեմբերի 14-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-10 17:24:57