Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

08.02.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, ուր քննարկվեց Հնդկաստանի կառավարության կողմից Վայոց ձորի մարզի հանրակրթական 50 դպրոցներին նվիրած համակարգչային տեխնիկայի տեղաբաշխմանը և տեղադրմանը վերբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին <<Հայաստան>> համակայկական հիմնադրամի ներկայացուցիչներ՝ հիմնադրամի արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը, նույն բաժնի աշխատակիցներ Մարիամ Զենջիրջյանը, Էվելինա Սարդարյանը և Հնդկաստանի Հանրապետությունից ժամանած ցանցի տեղադրման մասնագետ Սանդիփ Չուխան:
Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Մելս Հարույունյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը:
Մարզպետ Հ. Սարգսյանը ողջունեց հյուրերին և հայտնեց ծրագրին ամեն կերպ աջակցելու իր պատրաստակամությունը: Մարզպետը հավաստեց, որ ցանցի տեղադրման աշխատանքների ողջ ընթացքում հնդիկ մասնագետներին կաջակցեն մարզի դպրոցների տնօրենները և նրանց անձնակազմի աշխատակիցները:
Նշեց, որ մարզի բոլոր դպրոցներում, որտեղ ուսանում է շուրջ 6800 աշակերտ, կհիմնվեն համակարգչային դասասենյակներ: Դասասենյակները կհամալրվեն անհրաժեշտ կահույքով և համակարգչային տեխնիկայով, որի նպատակով մարզ է բերվել ընդհանուրը՝ 347 համակարգիչ և 50 տպիչ: Ծրագիրը կիրականացվի մեկամսյա ժամկետում:
Մարզպետն ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնեց Հնդկաստանի կառավարությանը նման ձեռնարկի համար, իսկ ծրագրին մաղթեց հաջողություն: Նա նշեց, որ բարեսիրական այս ծրագիրը կնպաստի աշակերտների ուսման որակի բարձրացմանը:
Հյուրերը մարզպետ Հ. Սարգսյանին շնորհակալություն հայտնեցին ցուցաբերած աջակցության համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40