Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քննարկվել է Վայոց ձորում բռնկված հրդեհի մարման աշխատանքների ընթացքը

14.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարում էր մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը:
Ս. Թարվերդյանը խորհրդակցությունը սկսեց օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում բռնկված հրդեհի մարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հաղորդմամբ:
Մարզպետի տեղակալը նշեց, որ հրդեհի վտանգավոր օջախները (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) մարված են: Ներկա պահին շարունակվում են հրդեհաշրջման աշխատանքները, նշանակվել է հերթապահություն՝ հրդեի տարածումը կանխելու և առավել մանր օջախները վերացնելու նպատակով:
Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը, Վայոց ձորի մարզի ուժային և պետական կառավարման բոլոր կառույցները:
Հրդեհի բռնկման առաջին իսկ օրվանից դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանը, ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության փոխնախարար Ա. Հարությունյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, Վայքի ոստիկանապետ, գնդապետ Մ. Դավթյանը, հատուկ հրշեջ և 3 հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, «Հայանտառտնտեսություն» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի տնօրենը, մարզպետարանի բնապահպանության պետական տեսչության մարզային տարածքային բաժնի պետը:
Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:
Հրդեհի մարման աշխատանքներին օժանդակում է <<Լիդիան Արմենիա>> ընկերությունը` տրամադրելով թվով 3 ծանր տեխնիկա (Կատերպիլեր B-9 և D-10 մակնիշի) և ջրատարներ, որոնք ջուր են մատակարարում հրշեջ մեքենաներին:
Շարունակելով խորհրդակցությունը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին նախորդ շաբաթվա ընթացքում իրականացրած և աշխատանքային շաբաթվա իրականացվելիք աշխատանքները՝ ստանալով համապատասխան հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:48:01