Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրբ թարգմանիչ Վարդապետների տոնի առիթով Սուրբ և Անմահ Պատարագ մատուցվեց Խաչիկում

18.10.2017

 Սուրբ թարգմանիչ Վարդապետների` Մեսրոպի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթ փիլիսոփայի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Կլայեցու տոնի օրը, Խաչիկ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում տոնի առիթով մատուցվեց Ս. և Անմահ Պատարագ, որին մասնակցում էին Խաչիկ համայնքի եկեղեցու ծխական համայնքը և Երևանի տարբեր եկեղեցիների ծխական համայնքների ուխտավորներ:
Օրվա պատարագիչն էր Նորավանքի հոգևորհովիվ Տ. Սահակ քահանա Մարտիրոսյանը: Ս. Պատարագի երգերը կատարվեց եկեղեցու մանկական երգչախմբի կողմից:
Ս. Պատարագի ընթացքում հավուր պատշաճի քարոզ խոսեց Խաչիկ համայնքի հոգևոր պատասխանատու, ՀՀ Զինված ուժերի գնդերեց Արսեն սարկավագ Մաթևոսյանը:
Բարեշնորհ Արսեն սարկավագը ներկայացրեց տոնի խորհուրդը, թարգմանիչ վարդապետների կատարած կարևորագույն հոգևոր գործունեության մասին՝ համեմատելով ներկայիս Հայ Առաքելական Ս. Եկեղեցու հավատավոր զավակների հավատքի, կյանքի և հոգևոր գործունեության հետ:

Ուխտավորները կարողացան անմիջական շփում ունենալ Ս. Աստվածածին եկեղեցու ծխական համայնքի անդամների հետ, որոնց հետ էլ Ս. Պատարագի ավարտին այցելեցին Խաչիկի Խոտակերաց վանք, որտեղ Արսեն սարկավագը ներկայացրեց եկեղեցու պատմությունը, ապա աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայոց սահմանների անսասանության համար:
Վերջում էլ հավաքվեցին միասնական սիրո ճաշի:

 

Աղբյուրը՝ https://vayotsdzoritem.com

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01