Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

16.10.2017

 Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությանյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները:
Զեկուցվեց, որ հրատապ խնդիրների լուծման ծրագրով մարզում իրականացվող շին-աշխատանքները հիմնովին ավարտվել են: Իսկ սպասվելիք շինաշխատանքների նախագծերը կազմող կազմակերպությունների հետ նախագծային աշխատանքների իրականացման պայմանագրերը կկնքվեն առաջիկա օրերին: Խոսվեց նաև Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի 2-րդ մասնաշենքի կառուցման նպատակով և մարզի համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզների վերանորոգման նպատակով կազմվելիք նախագծա-նախահաշվային աշխատանքների ընթացքի մասին:
Այնուհետև քննարկվեց մարզում արտադրված խաղողի մթերումներին, աշնանացանի ընթացքին, Եղեգնաձորի պահածոների գործարանի կողմից մթերվող մրգի և պտուղ-բանջարեղենի 2016 և 2017 թվականների նույն ժամանակահատվածի քանակների վերաբերյալ հարցերը: Վերջինիս վերաբերյալ նշելով, որ 2017 թվականին շուրջ 2 անգամ ավել է եղել մթերումների քանաքը, ինչը փաստում է՝ աշխատատեղերի ավելացում և գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդրի լուծում: Անդրադարձ եղավ մարզի համայնքների աղբահանության աշխատանքներին, 5000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում տնտեսական զարգացման ծրագրերի և <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքների իրականացման համար պատասխանատուներ ունենալու կամ համապատասխան պաշտոնատար անձանց վրա այդ պարտականությունները դնելու գործընթացին: Քննարկվեցին համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրմանը, մարզային բուժհատատություններում սկրինինգային ուսումնասիրություններին վերաբերող հարցեր: Նշվեց, որ մարզային բուժհաստատություններում նախորդ ամսվա նույն օրերի համեմատ հոկտեմբերին վճարովի բուժ-ծառայությունների գումարներն աճել են: Քննարկվեց հանրակրթական հաստատությունների կանոնադրությունների փոփոխության գործընթացի ավարտին, մարզի տնտեսական գործունեության առաջին կիսամյակի արդյունքների վերլուծության իրականցմանը, մարզային ենթակայության բուժական և կրթական հաստատություններում իրականացվող աուդիտի ուսումնասիրությանը, հողօգտագործման բնագավառում հանքավայրերի ուսումնասիրության աշխատանքների մասին եռամսյա հաշվետվություններին, անչափահասների խնդիրներին, Մալիշկա համայքի ընտանիքներից մեկում բռնության դեպքին վերաբերող հարցերը: Նշվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի Վայոց ձորի մասնաճյուղին տարածք տրամադրելու մասին:
Խորհրդակցության ավարտին մարզի ղեկավարը մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ՝ առաջիկա 2 օրերի ընթացքում վերլուծել և կազմել մարզի կենսագործունեության ոլորտների 2016 և 2017 թվականների հոկտեմբեր ամիսների արդյունքների համեմատականը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45