Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ առողջապահության նախարարը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորում

ՀՀ առողջապահության նախարարը աշխատանքային այցով եղել է Վայոց ձորում 03.04.2017

Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը եղել է նաև Վայքի բուժական կենտրոնում։ Հեմոդիալիզի բաժանմունքում բուժվողները գոհունակություն են հայտնել ինչպես տեղում իրենց բուժումն ապահովելու համար կառավարության կողմից ժամանակակից սարքավորումներով բաժանմունք կազմակերպելու, այնպես էլ` բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքի համար։ Բուժաշխատողների հետ հանդիպման ընթացքում Լևոն Ալթունյանն այստեղ ևս ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

 Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն`  Լևոն Ալթունյան

Մեր բոլոր ծրագրերն ուղղված են բնակչությանը որակյալ, պատշաճ բժշկական օգնություն ապահովելուն` Լևոն Ալթունյան 03.04.2017

Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի առաջին կանգառը Եղեգնաձորի բժշկական կենտրոնում էր: Մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացել է դեռ 2007 թվականին Համաշխարհային բանկի և կառավարության ծրագրով հիմնանորոգված հիվանդանոցի լաբորատոր-գործիքային հագեցվածությանը, մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման ընթացքին: Ակնաբուժական կաբինետում Լևոն Ալթունյանը հետաքրքրվել է, թե ինչ հնարավորություններ կան նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած > ծրագիրը տեղում կազմակերպելու համար: Կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ժամանակ նախարարը ներկայացրել է

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում

Տեղի ունեցավ հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին վերաբերող հաղորդում 31.03.2017

2017 թվականի մարտի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում-խորհրդակցություն, նվիրված հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման խնդիրներին: Մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սուրեն Միրզոյանը հաղորդում ներկայացրեց մարզում համայնքային ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացման, հասարակություն-ոստիկանություն փոխհամագործակցության ակտիվացման և համայնքային ոստիկանության ինստիտուտի կիրառման արդյունքում ձևավորված համայնքային խորհուրդներում բարձրացված համայնքային խնդիրների լուծման վերաբերյալ: Նշվեց, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքային ոստիկանության ծառայությունների կողմից պլանավորվել ու պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվել համայնքների ղեկավարների և բնակչության հետ: 2017 թվականի առաջին կիսամյակում

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 27.03.2017

Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

<<Հայրենի եզերք>> խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում

<<Հայրենի եզերք>> խորագրով ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում 21.03.2017

Մարտի 18-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) Եղեգնաձորի մասնաճյուղում բացվեց > խորագրով ցուցահանդեսը, որն իրականացվեց ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային պատկերասրահի > ծրագրի շրջանակում: Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՊ-ի Եղեգնաձորի մասնաճյուղի վարիչ Գոհար Ավագյանը: Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վարդապետ Կաբաղյանը հանդես եկավ օրհնության:Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ Սամվել Սարգսյանը, Վայոց ձորի մարզպետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարյանը, ՀԱՊ-ի փոխտնօրեն Սամվել Հովհաննիսյանը, Եղեգնաձորի համայնքապետի տեղակալ Վարդան Ավագյանը և Եղեգնաձորի մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանը: Ցուցահանդեսի ընթացքում գեղեցիկ ելույթով հանդես եկան Եղեգնաձորի մշակույթի տան > երչախմբի սաները, Մարո Սիմոնյանի ղեկավարությամբ: Ցուցահանդեսին ներկայացված էին

Գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը   ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 20.03.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-17 09:34:41