Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խոշորացված համայնքներում անցկացվում են կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ

02.08.2017

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Գորայք խոշորացված համայնքների ներկայացուցիչների համար անցկացվում է ,,Ծրագրերի կազմում և լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավում,, թեմայով վերապատրաստման դասընթաց, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային զարգացման ընկերության (ԳՄՀԸ) ,,Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում,, ծրագրի ,,Տեղական տնտեսական զարգացում,, բաղադրիչի ներքո: Վերապատրաստման դասընթացները մեկնարկել են օգոստոսի 1-ին, Ջերմուկի քաղաքապետարանում:
Դասընթացն ուղղված է նշյալ երկու համայնքների համապատասխան մասնագետների՝ (ընդհանուր առմամբ շուրջ 30 մարդ՝ համայնքապետարաններից և հասարակական հատվածից) այս բնագավառում կարողությունների զարգացմանը:
Նախատեսված է նման դասընթացներ անցկացնել բոլոր տասնութ խոշորացված համայնքներում: Արդեն իսկ դրանք ավարտվել են Վայքում (Վայք և Զառիթափ համայնքների համար ս.թ. 11-13-ին), Գորիսում (Գորիս, Տաթև և Տեղ համայնքների համար ս.թ. 17-19-ին) և Թումանյանում (ս.թ. հունիսի 25-27-ին):
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը մասնակիցներին ներկայացրել է ծրագրի կարևորությունը համայնքային զարգացման համար՝ ՀՀ կառավարության գերակայությունների շրջանակում, և ակնկալվող արդյունքները:
ԳՄՀԸ ,,Լավ տեղական ինքնակառավարում Հարավայում Կովկասում,, ծրագրի խորհրդատու Ա. Քեշիշյանը խոսել է ծրագրի նպատակների ու խնդիրների մասին` առանձնացնելով համայնքային զարգացման համար տնտեսական զարգացման կարևորությունը:
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը կարևորել է համայնքների կայուն զարգացման համար անհրաժեշտ գիտելիքների առկայությունը և այս հարցում բարձր է գնահատել ԳՄՀԸ աջակցությունը: Նա հորդորել է դասընթացի մասնակիցներին ակտիվ համագործակցել փորձագիտական խմբի հետ:
Դասընթացն անցկացում են ,,Ռեգիոնալ զարգացման հիմնադրամ,, փորձագիտական թիմի անդամ Ա. Գրիգորյանը, Ա. Դադոյանը և Գ. Մուրադյանը:

աղբյուրը՝ www.mtad.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45