Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 10.04.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Համերգը` նվիրված <<Մայրության և գեղեցկության>> տոնին 10.04.2017
2017թ. ապրիլի 7-ին Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական և Ջերմուկի թիվ 1, թիվ 2 արվեստի դպրոցների մարզային միացյալ համերգը` նվիրված > տոնին: Համերգն ուղեկցվեց տոնական մաղթանքներով և գարնանային ջերմ տրամադրությամբ: Համերգին ելույթ ունեցան մարզային > մրցույթի մասնակից Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ավագ և կրտսեր երգչախմբերը, Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի երգչախումբը և թիվ 1 դպրոցի համույթը: Համերգից հետո հնչեցին փոխադարձ շնորհավորանքներ և շնորհակալանքի խոսքեր:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը 10.04.2017
2017 թվականի ապրիլի 10-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը 10.04.2017
2017 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 107 քաղաքացի, ընդունելության էին եկել 102-ը: Ընդունելության եկած 99 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի (բազմազավակ մայր) դիմել էր բնակարանի հարցով,որի դիմումը հաշվառվեց, երկու քաղաքացիներ էլ դիմել էին պետական պատվերով առողջության վերականգման հարցով: Վերջիներիս ուղեգրման հարցն ընթացքում է:

Միջոցառում՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին 06.04.2017
Վայոց ձորի մարզային գրադարանում տեղի ունեցավ գրական երաժշտական ցերեկույթ ` նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակին: Միջոցառումը, որը կրում էր > խորագիրը, կազմակերպել էր մարզային գրադարանի մանկական բաժինը, բաժնի վարիչ Ջեմա Մարգարյանի գլխավորությամբ: Միջոցառման ընթացքում ներկայացվեց Եղիշե Չարենցի անցած դժվարին ուղուց մի փոքրիկ դրվագ՝ նրա ձեռագրերի պահպանման պատմությունը` վեր հանելով նաև հայ ժողովրդի մեկ այլ արժանի զավակ Ռեգինա Ղազարյանի մարդկային և հոգևոր արժանիքները նաև: Միջոցառման հյուրերն էին թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանն իր շնորհակալական խոսքից հետո

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ 06.04.2017
Սիրելի՛ տիկնայք, մայրեր ու քույրեր. Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Ձեզ՝ հազար-հազար խաղաղ գարուններ, չխամրող գեղեցկություն, մշտավառ սեր: Դարեր ի վեր մայրը հայ ընտանիքում եղել է սիրո ու պաշտամունքի արժանի, ում նկատմամբ մշտապես տածվել է գորովանք ու հոգածություն: Այսօր էլ Ձեր զավակները պատրաստ են կյանքի գնով պաշտպանել իրենց սուրբ մայրերին, քույրերին ու դուստրերին: Սիրելի՛ մայրեր, անհերքելի փաստը է, որ սերունդների հայեցի դաստիարակությունը, նրանց հոգիներում ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորումը Դուք եք կրում Ձեր քնքնուշ ուսերին: Ազգապահպանության,