Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն մարզի ղեկավարի գլխավորությամբ

17.08.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության սկզբում քննարկվեցին օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Արտավան գյուղում բռնկված հրդեհի, պատճառված վնասների և հրդեհի մարման ընթացքում պետական գերատեսչությունների և տարբեր կազմակերպությունների կողմից իրականացրած աշխատանքների մասին:
Ինչպես հայտնի է, օգոստոսի 10-ին Արտավան գյուղում բռնկված հրդեհը օգոստոսի 16-ի ժամը 09:24-ի դրությամբ մարվել է:
Մարզի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց հրդեհի կանխման աշխատանքներում ներգրավված բոլոր կառույցներին, կազմակերպություններին, մարզպետարանի աշխատակիցներին և անհատ անձանց օպերատիվ արձագանքի և ցուցաբերած օգնության համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև շաբաթվա ընթացիկ աշխատանքները:
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմը, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ, վաստակած հանգստի ուղարկեց Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Նորայր Սիմոնյանին` ըստ արժանվույն գնահատելով նրա մեծ վաստակը, մասնագիտական և մարդկային բարձր որակները, միաժամանակ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթելով հետագա հաջողություններ: Ն. Սիմոնյանին բարեմաղթանքներ և շնորհակալանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը և գործընկերները: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 17:30:03