Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զատկի տոնին նվիրված միջոցառում Վայոց ձորի մարզային գրադարանում

05.04.2018

Ապրիլի 4-ին Վայոց ձորի մարզային գրադարանում կայացավ հերթական միջոցառումը, որը նվիրված էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին կամ ինչպես ընդունված է ասել՝  Սուրբ Զատկի տոնին:

Միջոցառումը կազմակերպել էր գրադարանի մանկական բաժինը (բաժնի ղեկավար Ջեմա Մարգարյան): Գրական-գեղարվեստական ցերեկույթը կազմակերպվել էր թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ ա դասարանի աշակերտների ուժերով, որոնք գրադարանի ակտիվ ընթերցողներից են:

Միջոցառման ընթացքում հնչեցին Զատկին նվիրված բանաստեղծություններ, երգեր: Խոսվեց նաև հայոց ազգային ուտեստների մասին: Շնորհակալական խոսքով հանդես եկան գրադարանի տնօրեն Ռոզա Լևոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Մարգարայանը և Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Մովսիսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-01 10:36:38