Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

05.04.2018

  Այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեց Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> վարկային ծրագրի շրջանակում Եղեգնաձոր քաղաքում բժշկական կենտրոն կառուցելու գործընթացին վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին Համաշխարհային Բանկի առողջապահական թիմի ղեկավար Ադաննա Ճուկվուման, ծրագրի օգնական Գաբրիել Ֆրանցիսը և շրջակա միջավայրի պահպանության մասնագետ Ռայմոն Կոլինը:
Հանդիպման մասնակցում էին նաև ՀՀ ԱՆ <<Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Արայիկ Բաղրյանը և ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին կառուցվելիք բուժ-կենտրոնի համար հողհատկացման կարգին և փաստաթղթերի ձևակերպման ժամկետներին, ինչպես նաև շրջակա միջավայրի կառավարման խնդիրներին վերաբերող հարցեր:
ՀԲ ներկայացուցիչներին հետաքրքրեց Եղեգնաձոր քաղաքի ընտրության հարցը, որին ի պատասխան մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ կարևորվել է այն հանգամանքը, որ Եղեգնաձորը հանդիսանում է որպես մարզկենտրոն և որ այն ազգաբնակչության թվով մեծ է մարզի մյուս քաղաքներից:
Մարզպետն իր խոսքում նշեց, որ հնարավորության սահմաններում արվելու է ամեն բան, որպեսզի առաջիկա տարիներին մարզի Վայք և Ջերմուկ քաղաքներում վերազինվեն առողջապահական պոլիկլինիկաները և բարձրացվեն շտապ բուժօգնության ծառայությունների որակը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57