Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իրազեկում 25.10.2017
Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 25-ին ժամը 09.30-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ամփոփել է > ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակի նախնական արդյունքները: Նախնական տվյալների համաձայն` հոկտեմբերի 21-ի համապետական երրորդ շաբաթօրյակի աշխատանքներին ՀՀ մարզերի համայնքներում ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 138000 քաղաքացի, փակման ենթակա 163 աղբանոցից փակվել է 17-ը : Համայնքների սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով շաբաթօրյակին մասնակցել են պետական և մասնավոր կառույցների, հանրակրթական ուսումնական,առողջապահական և այլ հաստատությունների շուրջ 2678 կոլեկտիվներ։ Շաբաթօրյակին ներգրավվել է շուրջ 1690 միավոր տեխնիկա, այդ թվում` ինքնաթափ մեքենաներ, ամբարձիչ մեքենաներ և էքսկավատորներ: Հղումը՝ mtad.am

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 23.10.2017
Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությանյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հաղորդումներով, ինչպես նաև ներկայացրին ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Մինչ խորհրդակցությունն սկսելը մարզպետ Հարություն Սարգսյանը տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ Վայոց ձորի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցությանը ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ ս/թ հոկտեմբերի 20-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցելու վերաբերյալ, նշելով որ մարզը բոլոր ուղղություններով ունի բավարար ցուցանիշեր: Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 23.10.2017
2017 թվականի հոկտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալ՝ Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և ներքոնշյալ կազմակերպությունների տնօրենները: Օրակարգում ներառված էր՝

Վայոց ձորում անցկացվել է <<Մաքուր Հայաստան>> ծրագրի երրորդ համապետական շաբաթօրյակը 21.10.2017
Հոկտեմբերի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզում կազմակերպվել և անցկացվել է > ծրագրի շրջանակում համապետական երրորդ շաբաթօրյակը, որին մասնակցել են, մարզային և համայնքային կազմակերպություններ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումներ, կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ: ՀՀ Վայոց ձորի մարզպետի հանձնարարությամբ մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձիք այցելել են մարզի համայնքներ, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքների ընթացքին: Շաբաթօրյակի աշխատանքներին ներգավվել

Իրազեկում 20.10.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 24-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Միկոյան փող. 14, 16, 22, Կամոյի 2 և 2Ա համարների, Անդրանիկի փողոցի և նրբանցքի, Երևանյան, Ագաթանգեղոսի խճուղիների, համար N զորամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: