Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

07.03.2018

 Հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր և տատիկներ, քույրեր ու դուստրեր, ջերմորեն ու սիրով շնորհավորում եմ ձեզ, Կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի կապակցությամբ: Մաղթում եմ կանացի երջանկություն, ընտանեկան անդորր և մայրական բերկրանք ու բախտավորություն:

Թանկագին մայրեր, ընտանիքում ձեր քնքուշ ուսերին է դրված երեխաների դաստիարակության, նրանց հոգեկերտվածքի, ազգային և համամարդկային արժեհամարկարգի ձևավորման դժվարին, բայց պատվաբեր գործը: Դուք միշտ եղել եք ազգային արժեքների նվիրյալներ, բայց կարողացել եք ժամանակի թելադրանքով ինտեգրվել նաև համաշխարհային արժեքներին՝ երբևէ չկորցնելով հայ կնոջ ազգային կերպարը:

Իրապես անգնահատելի է ձեր դերը մեր պետականության, ազգային արժեքների և հայ ընտանիքի պահպանման գործում: Դուք միշտ դրսևորել եք հայ կնոջը բնորոշ անսպառ բարություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու ունակություն և անհատնում լավատեսություն: Մայրական սիրով ու հոգատարությամբ, գալիքի հանդեպ ունեցած լուսավոր հավատով, դուք դարձել եք հայ ընտանիքի ամրության հիմնասյունը, դաստիարակել եք ուշիմ ու հայրենասեր զավակներ:
Մարտի 8-ը նաև գեղեցկության ու բարության տոն է, քանզի դուք՝ անմնացորդ նվիրումի խորհրդանիշ մեր մայրեր, հոգատարության խորհրդանիշ մեր քույրեր ու դուստրեր, բարություն եք սփռում ամենուր և ձեր անհրաժեշտ ու հաճելի ներկայությամբ գեղեցկացնում եք մեր կյանքը:
Վայոցձորցի հարգարժան տիկնայք, սիրելի մայրեր ու տատիկներ, նազելի քույրեր ու դուստրեր, կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանաբույր այս տոնի կապակցությամբ, մաղթում եմ ամուր առողջություն, աշխատանքային հաջողություններ, ընտանեկան երջանկություն ու անսպառ սեր: Թող ձեր բոլոր օրերը լեցուն լինեն խինդով, ձեր հոգիներում մշտապես թագավորեն լույսն ու ջերմությունը:
Թող միշտ խաղաղ գարունները թագավորեն ձեր մարտիության տոներում, որպեսզի դուք մնաք գարնան նման անուշաբույր, լինեք գեղեցիկ ու հմայիչ, երջանիկ ու ժպտերես:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45