Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

13.03.2018

  Մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության սկզբում մարզպետ Հ. Սարգսյանը խոսեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վայոց ձոր կատարած այցի մասին, նշելով որ գործակարգավարական խորհրդակցության բոլոր անդամները մասնակցել են հանդիպմանը և ծանոթ են մարզի զարգացման ռազմավարական ծրագրի դրույթների և ծրագրերում նշված ցուցանիշերի վերաբերյալ վարչապետի մոտեցումներին: Մարզպետը հանձնարարեց գործունեության ուղենիշ ընդունել վարճապետի կողմից շեշտադրված խնդիրների լուծմանն ուղղված քայլերը և ռազմավարական ծրագրում ոլորտային բաժինների համար ներառված ցուցանիշերը:
Ներկայացվեց քաղաքաշինության ոլորտի ծրագրերը, որի առիթով մարզպետը հանձնարարեց՝ հետևողական լինել 2018 թվականին մարզում իրականացվող կապիտալ ներդրումային ծրագրերի կատարման ընթացքին և կատարողական որակին:
Ներկայացվեց պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող ցորենի, գարու, առվույտի, կորնգանի գարնանացան սերմացուի, ինչպես նաև պարարտանյութերի (ֆոսֆորական կալյումական, օրգանական) ներկրման գործընթացին վերաբերող հարցեր:
Մարզպետ Հ. Սարգսյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ զբաղվել անասպաբուժական ծառայության կազմակերման արդյունավետության բարձրացման խնդիրներով, ինչպես նաև այցելել համայնքներ տեղում ծանոթանալու կատարված գարնանացանի ծավալներին և գյուղատնտեսական տարվա նախապատրաստական այլ աշխատանքների ընթացքին: Ներկայացվեց  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում մարզի համայնքներում կատարվող աղբահանության և սանմաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր, որի կապակցությամբ մարզպետը հանձնարարեց զբաղվել, որպեսզի համայնքների կողմից տնտեսվարող բոլոր սուբյեկտների հետ կնքվի աղբահանության պայմանագրեր:
Քննարկվեց համայնքների բյուջեներին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքներին: Այս հարցի առիթով մարզպետ Հ. Սարգսյանը նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոչ միայն եկամուտների հավաքարմանը, այլև համայնքների կողմից կատարվող ծախսերին:
Ներկայացվեց սոցիալական, առողջապահության ոլորտների խնդիրները, կարևորելով սկրինինգային ուսումնասիրությունները, մատուցվող բուժծառայությունների որակի բարձրացումը և վճարովի ծառայությունների գումարների ավելացմանը նպաստող պայմանների կիրառման անհրաժեշտությունը:
Այնուհետև ներկայացվեց կրթության ոլորտին, մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպմանը վերաբերող հարցեր, որոնց առիթով մարզպետը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետին՝ ուշադրության կենտրոնում պահել դպրոցական առարկայական օլիմպիադաների, դպրոցականների սպորտլանդայի և ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն նախադպրոցական հաստատություն>> մրցույթի մարզային փուլի կազմակերպական աշխատանքների ընթացքը:
Խոսվեց համայնքների կողմից ցածր տոկոսադրույքներով վարկավորվող (սուբսիդավորվող) ծրագրերին մասնակցության ներկայացվող սոցիալական և տնտեսական նշանակության հայտերի կարգի մասին:
Հ. Սարգսյանը հանձնարարեց զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետին օժանդակել համայնքներին և անհատ ձեռներեցներին զբոսաշրջային ծրագրերի կազման և այդ ծրագրերը կյանքի կոչելու գործում:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին, ճանապարհների ձմեռային պահպանությանը, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման բնագավառին, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առընչվող հարցեր:
Մարզի ղեկավարը խորհրդակցության ավարտին ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց մի շարք այլ հանձնարարություններ՝ ուղղված աշխատանքային խնդիրների լուծմանը և պահանջեց յուրաքանչյուր գործակարգավարական խորհրդակցությանը  ներկայացնել ծրագրերի ուղղությամբ կատարված աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53