Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը 12.01.2018
Այսօր՝ հունվարի 12-ին, Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2018 թվականի ձմեռային զորակոչը: Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարիատներից նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակում ծառայող իրենց զինակից եղբայր-զինվորների շարքերը: Նորակոչիկներին բանակ ճանապարհելու միջոցառումները կազմակերպվեցին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցիներում: Եղեգնաձորում նրանց բարեմաղթանքի խոսքեր, բարի ճանապարհ ու անվտանգ ծառայություն է մաղթել ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, իսկ Վայքում՝ մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը: Բարեմաղթանքի ջերմ խոսքեր են հնչեցրել նաև ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, տարածքային զինկոմիսարները, համայնքի ղեկավարներ և վետերաններ: Զինակոչիկների անվտանգության համար առ Աստված օրհնության խոսք են ուղղել Եղեգնաձորի Սուրբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը և Վայքի Սուրբ Տրդատ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Միջոցառման ավարտին

Տեղեկատվություն 09.01.2018
2017 թվականի ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանն ամեն տարի ավանդաբար Ամանորի գիշերն այցելել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի զորամասեր՝ շնորհավորելու ու զինվորների հետ անցկացնելու գալիք տարվա առաջին պահերը և բազմապատկելու հայրենի սահմանների անառիկությունն ապահովողների տոնական տրամադրությունը: Այս տարին բացառություն չկազմեց և, 2018 թվականի առաջին րոպեները մարզպետը կրկին անցակցրեց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի N զորամասում: Հարություն Սարգսյանը զորամաս է այցելել մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանի հետ և զորամասի հրամանատար, գնդապետ Արծվիկ Գրիգորյանի ընկերակցությամբ մասնակցել զորամասում կազմակերպված տոնական միջոցառմանը: Հ. Սարգսյանը հրամանատարին և զինվորներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն:

Տեղեկատվություն 08.01.2018
2017 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

ՀՀ Վայոց ձորի մարպետի մոտ կայացավ 2018 թվականի աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունը 08.01.2018
Այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մարզպետի տեղակալների, խորհրդականի, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց 2018 թ. աշխատանքային անդրանիկ խորհրդակցությունը: Հ.Սարգսյանը խորհրդակցության սկզբում կրկին շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և բարեմաղթանքներ հղել նրանց: Մարզպետը շնորհակալություն հայտնեց խորհրդակցության անդամներին, ինչպես նաև մարզպետարանի ողջ անձնակազմին 2017 թվականի համատեղ գործունեության և արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ նախորդ տարվա ձեռքբերումները բոլորի ջանքերի և թիմային աշխատանքի արդյունք է: Հ. Սարգսյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է 2018 թ. աշխատանքի նկատմամբ ցուցաբերել սրտացավ ու առավել պատասխանատու մոտեցում, գործել ավելի միասնական թիմով, որպեսզի պահպանվի նախորդ տարիներին ստեղծածը և բազմապատկել ջանքերը, որպեսզի մարզն ունենա տնտեսական առաջընթաց ու նոր մեծ ձեռքբերումներ:Հ. Սարգսյանն իր խոսքում կարևորեց նաև աշխատանքային կարգ ու կանոնը և կատարողական կարգապահությունը

Դեկտեմբերի 28-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը մասնակցել է մարզային երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպված ամանորյա երեկոյին: Հյուրերի թվում էին ՀՀ Վայոց ձորի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանը, ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը, ՀՀ գործադիր իշխանության տարածքային ծառայությունների ղեկավարներ, համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձիք: Երեկոյին մասնակցում էին մարզի 11 բնակավայրերի երիտասարդական խմբեր և ԵՊՏՀ-ի Եղեգնաձարի մասնաճյուղի, Եղեգնաձորի տարածաշրջանային քոլեջի ու ավագ դպրոցի սաները: Տոնական միջոցառումները մեկնարկել են նաև ՀՀ Վայոց ձորի մարզի 8 համայնքներում , որոնք կշարունակվեն Ամանորի գիշերը և 2018 թվականի հունվարի տոնական օրերին։ Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտից առաջ մարզի հանրակրթական և նախադպրոցական հաստատություններում կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ: Միջոցառումներ են կազմակերպվել նաև