Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տեղեկատվություն 01.02.2018
2018 թվականի հունվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Շնորհակալագրեր և պարգևներ նախկին զինծառայող Ժորա Հակոբյանին 01.02.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզի Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հովհաննես Մելքոնյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը և Վայքի տարածքային զինվորական կոմիսարիատի աշխատակիցներն այցելեցին Հայոց բանակից 2018 թվականի հունվարի 31-ին զորացրված նախկին զինծառայող Ժորա Հակոբյանին: Առիթն ավելի քան ուրախալի և հուզիչ էր: Ժորա Հակոբյանը ծառայել է ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում: Վայքի տարածքային զինվորական կոմիսար Հ. Մելքոնյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանից շնորհակալական նամակ է ստացել հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու համար: Շնորհակալագրում նշվում է, որ Ժորա Արմենի Հակոբյանը նշված զորամասի լավագույն մարտիկների շարքում է ծառայում, ով կարճ ժամանակահատվածում տիրապետել է իր զինվորական մասնագիտությանը և բարեխղճորեն կատարել իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Հ. Մելքոնյանը մեծագույն հպարտությամբ Ժորա Հակոբյանին հանձնեց ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Վ. Կարապետյանի շնորհակալագիրը: Հայրենիքին մատուցած անբասիր ծառայության համար Ժորա Հակոբյանը շնորհակալագրի արժանացավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի կողմից: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի

Տեղեկատվություն 31.01.2018
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի հունվար ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի անդրանիկ նիստը 31.01.2018
Այսօր՝ հունվարի 31-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի անդրանիկ նիստը` կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, Վայքի և Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները: Օրակարգում ներառված էր՝

Խորհրդակցություններ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 31.01.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, Մալիշկա և Եղեգիս համայնքների ղեկավարների և ֆինանսական բաժնի պատասխանատուների մասնակցությամբ, անցկացրեց աշխատանքային խորհրդակցություններ, որոնցընթացքում քննարկվեցին նշված համայնքների 2018 թվականի բյուջեների հավաքագրման խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգի և ընթացքի, ինչպես նաև հնարավոր խնդիրների և վերջիններիս լուծման հնարավորությունների հետ կապված հարցեր: Խորհրդակցություններին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը և մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկում ծավալվեց

ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում 30.01.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման ընթացքը, հնարավոր խնդիրները և դրանց լուծման ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև համայնքների տնտեսության վրա էական ազդեցություն ունեցող գործարար ծրագրերի վարկային տոկոսների սուբսիդավորման կարգին, մարզերում դրա կիրառման հնարավորություններին և այդ հարցում մարզպետարանների դերի բարձրացմանը։ Քննարկվել են նաև մարզպետարանների 2018թ․ տարեկան աշխատանքային պլանները, դրանցում սահմանված ցուցանիշները, ինչպես նաև այդ ցուցանիշների բարելավմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը։