Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ջերմուկի անտառտնտեսության տարածքում տնկվել է 2000 հատ հացենի և թեղի ծառատեսակների սեմնաբուսակներ

17.04.2018

  <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակում ս/թ ապրիլի 14-ին կայացած չորրորդ համապետական շաբաթօրյակի ընթացքում <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի տարածքում (Կեչուտի ջրամբարի հարակից տարածք) տնկվել է շուրջ 2000 հատ հացենի և թեղի ծառատեսակների սեմնաբուսակներ:
Ծառատունկն իրականացվել է <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի աշխատակիցների, դպրոցականների, ուսանողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքի բնակիչների ուժերով:
Ծառատունկի մասին ՀՀ Վայոց ձորի մարզպետարան տեղեկատվություն է տրամադրվել <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի  <<Վայոց ձորի անտառտնտեսություն>> մասնաճյուղի տնօրեն Մանվել Հարությունյանի կողմից:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53