Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ ,,Ընթերցանության համահայկական օլիմպիադա-2018,, միջոցառման մարզային փուլը

17.04.2018

  Ապրիլի 16-ին Եղեգնաձորի ավագ դպրոցում անցկացվեց ,,Անտարես,, հրատարակչության և ՀՀ ԿԳՆ հետ համատեղ կազմակերպված ,,Ընթերցանության համահայկական օլիմպիադա-2018,, միջոցառման Վայոց ձորի մարզային փուլը: Օլիմպիադան նախատեսված էր հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների համար:
Օլիմպիադային մասնակցեցին Վայոց ձորի մարզի 17 հանրակրթական հաստատությունների 31 աշակերտներ: Մարզային փուլում առաջին պատվավոր տեղը գրավեց Մերի Ավագյանը (Ջերմուկի Մ. Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոց), 2-րդ տեղը գրավեց Լիանա Մաթևոսյանը (Աղավնաձորի միջնակարգ դպրոց), իսկ 3-րդ տեղը՝ Նորա Բաբայանը (Վայքի թիվ 2 հիմնական դպրոց):
Մարզային փուլում մրցանակային տեղեր գրաված աշակերտներն իրավունք ստացան մասնակցելու ,,Ընթերցանության համահայկական օլիմպիադա -2018,,-ի հանրապետական փուլին:
Հաջողություն ենք մաղթում վայոցձորցի դպրոցականներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:57:24