Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը

18.04.2018

 2018 թվականի ապրիլի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 102 քաղաքացի, ընդունելության էին եկել 119-ը: Ընդունելության եկած 118 քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է:

Մեկ քաղաքացի դիմել էր շենք-շինության վթարայնության վերացմանն օժանդակելու խնդրանքով: Քաղաքացու խնդրանքը բավարարելու  նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանձնարարություն է տվել  համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Հարցը գտնվում է լուծման փուլում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57