Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն

Տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն 14.02.2018

2018 թվականի փետրվարի 9-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 156 քաղաքացի, ընդունելության էին եկել 159-ը: Ընդունելության եկած բոլոր քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է:

Իրազեկում 14.02.2018

Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 14-ին, ժամը 16.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի համայնքի ավագանու արտագնա նիստը, համայնքի կազմի մեջ մտնող Խաչիկ բնակավայրի վարչական շենքում: Նիստը վարելու է համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.

ՀՀ Վայոց  ձորի մարզպետ Հարություն  Սարգսյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված  երիտասարդների հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի հանդիպումը Հայոց բանակից զորացրված երիտասարդների հետ 14.02.2018

Այսօր՝ փետրվարի 14-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայոց բանակից զորացրված երիտասարդների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր Վալերի Քոչարյանը, ՀՀ ՊՆ ԶՈԻ Գլխավոր Շտաբի Ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ մայոր Գ. Տավարածյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի և Վայքի զինվորական կոմիսարները, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետը, մարզպետարանի և զինվորական կոմիսարիատների այլ պատասխանատուներ: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը շնորհակալական խոսքը ասաց զորացրված երիտասարդներին, հայրենիքի նկատմամբ իրենց սահմանադրական պարտքը պատվով կատարելու և մեր երկրի պաշտպանությանն ակտիվորեն մասնակցելու համար: Այնուհետև շնորհակալական խոսք ասաց ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ մայոր, Վալերի Քոչարյանը: Երիտասարդներին ողջունեց նաև

Վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանին

Վաստակած հանգստի ճանապարհեցին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Խաչիկ Գևորգյանին 13.02.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության երկարամյա ղեկավար Խաչիկ Գևորգյանի համար փետրվարի 9-ը վերջին աշխատանքային օրն էր: Աշխատանքային օրվա ավարտին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ հրաժեշտի հանդիպումը գործընկերների հետ: Հ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց Խաչիկ Գևորգյանին համատեղ աշխատանքի համար, նշեց նրա բարեխիղճ աշխատանքը և միջանձնային հարաբերություններում Խ. Գևորգյանի ցուցաբերած մարդկային բարձր հատկանիշները: Խաչիկ Գևորգյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Հ. Սարգսյանին, մարզպետի տեղակալներին, աշխատակազմի ղեկավարին և իր գործընկերներին համատեղ ու երկարատև աշխատանքի համար: Խաչիկ Գևորգյանին հաջողություններ և բարեմաղթանքի խոսքեր հղեցին մարզպետի տեղակալները և գործընկերները:

ՀՀ Վայոց ձորի  մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական  հերթական  խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 12.02.2018

Այսօր` փետրվարի 12-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Քննարկվեցին շինթույլտվությունների և դրանց արդյունքում կատարված շինարարական աշխատանքների մակերեսներին, ինչպես նաև քանդման թույտվություններին, պետական աջակցության ծրագրով մարզի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող պարարտանյութերի ներկրման գործընթացին վերաբերող հարցեր: Ներկայացվեց

Խորհրդակցություն մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ

Խորհրդակցություն մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 08.02.2018

Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը և աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցություն ժամանակ քննարվեց 2017 թվականի տարեկան գործունեության ծրագրով իրականացված աշխատանքների վերաբերյալ ստորաբաժանումների հաշվետվությունները և 2018 թվականին իրականացվելիք ծրագրերը: Հ. Սարգսյանը հանձնարարեց ստորաբաժանումների ղեկավարներին՝ հաշվետվություններում ներառել հիմնավոր և փաստագրված տեղեկություններ, ինչպես նաև կազմել 2016 և 2017 թվականների տարեկան հաշվետվությունների մեջ առկա տվյալների համեմատական տեղեկագրեր: Մարզպետ Հ. Սարգսյանն անդրադարձավ նաև 2018 թվականի ծրագրում ներառված դրույթներին (ըստ ոլորտների) և հանձնարարեց մարզի տնտեսության ոլորտային պատասխանատուներին՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 17:55:23