Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը

26.08.2018

Օգոստոսի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ Վայոց ձորի  մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզի հանրակրթական հաստատությունների ղեկավարների օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը՝ ողջունելով նախարարին, խորհրդակցության մասնակիցներին ցանկացավ բեղմնավոր և  արդյունավետ աշխատանք: 

Խորհրդակցությանը ներկա էին փոխմարզպետներ Նանե Ասատրյանը, Ռազմիկ Տոնոյանը և Գևորգ Ավագյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, մարզպետարանի աշխատակիցներ և ԶԼՄ ներկայացուցիչներ:

Ողջունելով հանրակրթական դպրոցների ղեկավարներին, Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա հիմնական ուղերձներն ու փոփոխությունները։ Խոսելով նախատեսվող բարեփոխումների մասին, նախարարը նշեց, որ դպրոցների ապաքաղաքականացումը նոր կառավարության և ԿԳՆ նախարարության կարևորագույն խնդիրներից են, ինչպես նաև դպրոցներում դրամահավաքության բացառումը և պայքարը դրա դեմ:

Նախարար Ա.Հարությունյանն անդրադարձավ նաև դպրոցական հագուսների խնդիրն՝ կարևորելով այն հանգամանքը, որ նույնանման հագուստները չպետք է պարտադրվեն դպրոցների կողմից: Այս հարցի շուրջ կարևոր է  դպրոցական և ծնողական խորհուդների կողմից կայացված համատեղ և միասնական որոշումը:

Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաև դպրոցական ավարտական քննությունների ընթացքում միասնական համագարկի կիրառման, տնօրենների և ուսուցիչների վերապատրաստման և դպրոցների կառավարման խորհուրդների ընտրության կարգերում սպասվող փոփոխությունների մասին: 

Խորհրդակցության երկրոդ մասում տնօրեններն իրենց հուզող հարցերն ուղեցին նախարար Ա. Հարությունյանին՝ ստանալով սպառիչ պատասխաներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:57:28