Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարը ծանոթացավ Վայոց ձորի մարզի մշակութային օջախների աշխատանքներին

20.08.2018

Օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հյուրընկալեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին:
Նախարարին ուղեկցում էին նախարարի տեղակալներ Նազենի Ղարիբյանը, Տիգրան Գալստյանը, Վահե Բուդումյանը և նախարարի խորհրդական Ռաֆիկ Մովսիսյանը:
Մարզպետի մոտ կայացած խորհրդակցությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:
Մարզի ղեկավարը ողջունեց նախարարին և աշխատանքային խմբին՝ շնորհակալություն հայտնելով այցի համար:
Նախարար Լ. Մակունցը նկատեց, որ այցի նպատակը մարզի մշակութային օջախներին ծանոթանալն է, եղած խնդիրների վեր հանումը և հնարավոր լուծումներ գտնելը:
Աշխատանքային խմբի առաջին կանգառը Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցում էր, որտեղ նախկին սպորտհրապարակում դպրոցի նոր շենքի կառուցման շինհրապարակին կից հայտնաբերվել է գինու հնձան: Այստեղ շինարարությունը ժամանակավորապես դադարեցվել է: Լիլիթ Մակունցը նշեց, որ շինարարական աշխատանքները շարունակելու ընթացքում հարկ է այնպիսի լուծում գտնել, որպեսզի հնագույն գտածոներին վնաս չհասցվի, քանի որ բոլորիս պարտքն է ուշադրության և հոգածության կենտրոնում պահել մեր մշակութային ժառանգությունը:
Այնուհետև աշխատանքային խումբն այցելեց Եղեգնաձորի երկրագիտական թանգարան, որտեղ թանգարանի տնօրենի և աշխատակիցների ուղեկցությամբ կազմակերպվեց շրջայց: Տնօրեն Կարեն Ազատյանը ներկայացրեց թանգարանում տարվող աշխատանքների ընթացքը, խոսվեց հետագա ծրագրերի մասին:
Եղեգնաձորի մանկական երաշժտական դպրոցում կայացած հանդիպման ժամանակ դպրոցնի տնօրեն Արթուր Կարապետյանը ողջունեց հյուրերին և հույս հայտնեց, որ ՀՀ կառավարության երիտասարդ անդամների հետ կհաստատվի ավելի սերտ ու արդյունավետ համագործակցություն: Հանդիպումը համեմվեց երաշժտական դպորցի տնօրեն Ա. Կարապետյանի գեղեցիկ կատարմամբ:
Նախարարն այցելեց նաև Եղեգնաձորի մշակույթի տուն: Այստեղ մշակույթի տան տնօրեն Մարո Սիմոնյանի դաշանամուրային ուղեկցությամբ հյուրերին դիմավորեցին գեղեցիկ զուգերգով:
Աշխատանքային խմբին ներկայացվեցին Մշակույթի տանը գործող տիկնիկային և թատերական ներկայացումներից հատվածներ, ինչպես նաև հյուրերը վայելեցին հայկական ժողովական պարային գեղեցիկ կատարում: Նախարարը ծանոթացավ մշակութային օջախի խնդիրներին, լսեց տնօրենի կողմից բարձրաձայնված մտահոգությունների մասին և առաջարկվեցին այդ հիմնահարցերի լուծման մի շարք տարբերակներ:
Մշակույթի տանը նախարարն այցելեց նաև Եղեգնաձորի պատկերասրահ և գրադարան: Այստեղ, աշխատանքային խմբի համար կազմակերպված շրջայցի ընթացքում ներկայացվեցին ընթացիկ աշխատանքները և հետագա նախագծերը: Աշխատանքային խմբի համար շրջայց կազմակերպվեց նաև Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13