Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանն այցելել է Գլաձոր համայնքի Գետափ բնակավայր

22.08.2018

Օգոստոսի 22-ին Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը աշխատանքային այցով Գետափ բնակավայրում էր: Այցի ընթացքում Ռ. Տոնոյանին ուղուկցեում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Աղվան Հարությունյանը և Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը:
Այցի նպատակն էր Գլաձոր համայնքի Գետափ բնակավայրի բնակիչ Գրիգոր Արամյանի դիմումում բարձրացված խնդրահարույց հարցերի քննարկումը և քննարկման արդյունքում խնդրի լուծման հնարավոր ուղիների բացահայտումը:
Քնարկմանը մասնակցում էին Գետափ բնակավայրի վարչական ղեկավար Արամ Մովսիսյանը, Գլաձոր համայնքի ավագանու անդամները, Գլաձորի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները, Գետափ բնակավայրի բնակիչները:
Քաղաքացի Գրիգոր Արամյանի կողմից բարձրացված հարցի էությունը մասնավորապես կայանում էր նրանում, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում անասնագոմ կառուցելու թույլտվություն ստանալու հարցը չէր լուծվում` մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված:
Քննարկման արդյունքում բազմակողմանիորեն վեր հանվեցին համայնքի տեղական ինքնակառավարման մարմիններին, դիմումատուին և Գետափ բնակավայրի բնակիչներին հուզող մի շարք խնդիրներ. տրվեցին խնդիրների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցների իրավական կարգավորումներ:
Այնուհետև Ռ. Տոնոյանի առաջարկությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ, որն այց կատարեց Գրիգոր Արամյանին պատկանող հողատարածք` տեղում խնդրին ավելի առարկայական ծանոթանալու և հնարավորինս ավելի ռացիոնալ լուծում տալու նպատակով:
Գրիգոր Արամյանին պատկանող հողատարածք կատարված այցի ընթացքում մանրամասն ուսումնասիրվել և քննարկվել են հարցի լուծման իրավական բոլոր ճանապարհները:
Քննարկման արդյունքում դիմումատուի, Գետափ բնակավայրի բնակիչների և համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն ևս մեկ անգամ քննարկել առաջարկված բոլոր իրավական կարգավորումները և խնդրին տալ համապատասխան լուծում:
Արձանագրվեց, որ շուրջ մեկ տասնամյակ անլուծելի թվացող հարցը, շատ տեսանելի և ողջամիտ ժամկետներում, կստանա բոլորի կողմից ընդունելի լուծում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 18:33:03