Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Տոնական շնորհավորանքներ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում 07.03.2018
Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղեկալ Սամվել Թարվերդյանը շնորհավորեց մարզպետարանի աշխատակազմի կին աշխատողներին և նրանց փոխանցեց մարզպետ Հարություն Սարգսյանի բարեմաղթանքները: Միջոցառմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո սահակյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:

2018 թվականի մարտի 5-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, նվիրված 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծությանը և 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության ընթացքում մարզպետարանի աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան 2017 թվականի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ զեկույցներով և ներկայացրին 2018 թվականի աշխատանքային գործունեության ծրագրերն ու ակնկալվող արդյունքները: Ոլորտ առ ոլորտ մանրամասն քննարկվեցին աշխատանքային գործունեության ծրագրերը: Մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներից պահանջեց հիմնավորել ծրագրային դրույթները, դրանցում ներառված թվական տվյալները և ակնկալվող արդյունքների ձևավորման հիմքերն ու ուղիները:
Տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը 02.03.2018
2018 թվականի մարտի 7-ին Վայքի տուրիզմի կենտրոնում (Վայք, 3801, Ջերմուկի խճուղի 10ա) տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզխորհրդի 2018 թվականի անդրանիկ նիստը, հետևյալ օրակարգով.

Տեղեկատվություն 01.03.2018
2018 թվականի փետրվար ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների:

Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունցավ հանդիպում-խորհրդակցություն մարզի համայնքների ղեկավարների և ֆինանսական բաժինների պատասխանատուների հետ: Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը, մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների պետերը: Խորհրդակցությունը նվիրված էր Վայոց ձորի մարզի համայնքների սեփական եկամուտների ըստ ամիսների պալանավորմանը, կատարողականին և աղբահանության եկամուտների ու ծախսերի հավասարակշռմանը վերաբերող հարցերի քննարկմանը: Քննարկվեց համայնքային բյուջեներին 2018 թվականին ամրագրված սեփական եկամուտների հավաքագրման խնդիրները: Մարզպետն իր խոսքում կարևորվեց
Իրազեկում 28.02.2018
Այսօր՝ 2018 թվականի փետրվարի 28-ին, ժամը 15.00 տեղի կունենա ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի ավագանու թիվ 2 նիստը: Նիստը կվարի համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը: Նիստի օրակարգում ընդգրված են հետևյալ հարցերը.