Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Իրազեկում

Իրազեկում 20.03.2018

,,Վեոլիա Ջուր,, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ մարտի 21-ին ժամը 10։00-16։00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի՝ Միկոյան փող․ 3, 5, 9, 10, 11, 12, 15 համարների, Երևանյան խճուղու, Գետափ գյուղի՝ Ձախափ թաղամասի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  Ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

Ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները 19.03.2018

Ավարտվեց 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը: 16 առարկաներից օլիմպիադայի մարզային փուլին մասնակցեցին 8-12-րդ դասարանների 579 աշակերտներ: Մարզային հանձնաժողովի կողմից ամփոփվեց առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները, ըստ որի` մարզի հանրակրթական հաստատությունների 51 աշակերտներ օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու իրավունք նվաճեցին:

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ 19.03.2018

Այսօր՝ մարտի 19-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի և ստորաբաժանումների ղեկավարները: Խորհրդակցության սկզբում մարզպետ Հ. Սարգսյանը ներկայացրեց 2017 թվականի մարտի 7-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Վայոց ձոր կատարած այցի շրջանակում կազմված արձանագրությունը, որի մեջ զարգացման ոլորտների ավելի բարձր նշաձող է մատնանշված և ոլորտ առ ոլորտ հստակ հանձնարարականներ են տրված, ուղղված տնտեսական զարգացման արդյունքավետության բարձրացմանը: Մարզպետը մեկ առ մեկ քննարկեց հանձնարարականները, նշելով, որ նախանշված արդյունքներին հնարավոր է հասնել ամենօրյա համատեղ աշխատանքի շնորհիվ: Ներկայացվեց

Վայոց ձորի մարզը նույնպես կունենա նոր արդիական հիվանդանոց

Վայոց ձորի մարզը նույնպես կունենա նոր արդիական հիվանդանոց 17.03.2018

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Վայոց ձոր կատարած աշխատանքային այցը տեղի բնակչության և հատկապես բուժաշխատողների համար նշանավորվել է ուրախալի լուրով: Նախարարը տեղեկացրել է, որ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի, շուտով կսկսվեն Վայոց ձորի նոր հիվանդանոցի կառուցման նախագծման աշխատանքները: Այնուհետև Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին:

Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների մարտ ամսվա ընդունելությունը

Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների մարտ ամսվա ընդունելությունը 16.03.2018

2018 թվականի մարտի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար նախապես ցուցակագրվել էր 127 քաղաքացի, ընդունելության էին եկել բոլորը: Ընդունելության եկած բոլոր քաղաքացիները դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվել է:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի հերթական նիստը 15.03.2018

Այսօր՝ մարտի 15-ին, կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի 2018 թվականի հերթական նիստը` կոմիտեի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, Վայքի և Եղեգնաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների ղեկավարները: Օրակարգում ներառված էր՝

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 18:40:51