Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ

21.06.2018

 Հարգելի՛ բուժաշխատողներ:
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ:


Մասնագիտական տոնը ևս մեկ առիթ է, գնահատելու և շնորհակալության խոսքեր ասելու ձեզ՝ ձեր անքուն գիշերների ու հիվանդի կյանքը փրկելու նպատակով մղվող տագնապով լեցուն յուրաքանչյուր վայրկանի համար:
Բժշկի մասնագիտությունն իրավամբ ամենամարդասիրականն է, քանզի մարդու առողջության պահպանման կարևորագույն գործն իրականացնում են բժիշկները և առողջապահության ոլորտի մյուս աշխատողները:


Դուք եք կյանք պարգևում մարդկանց, ապահովելով լույս աշխարհ եկող մանուկների ու նրանց լույս աշխարհ բերող մայրերի կայուն առողջությունը: Յուրաքանչյուր անձ աշխարհ գալու իր առաջին ճիչն արձակում է ուղղակիորեն ձեր հոգատար ափերի մեջ:


Ցանկանում եմ խորին հարգանքով մասնագիտական տոնի կապակցությամբ առաջնահերթորեն առողջություն մաղթել նաև ձեզ, որպեսզի դուք կարողանաք լիարժեքորեն իրականացնել մարդկանց առողջության պահպանման պատասխանատու առաքելությունը:


Հարգելինե՛րս, համոզված եմ, որ դուք, հավատարիմ մնալով ձեր մասնագիտական կոչմանը, անելու եք հնարավոր ամեն բան, մեր մարզի ազգաբնակչության բուժսպասարկումը պատշաճորեն իրականացնելու, ինչպես նաև սպասարկման ծառայությունների որակը շարունակական կերպով բարելավելու նպատակով:

Վայոց ձորի մարզի հարգելի՛ բուժաշխատողներ, կրկին շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ և մաղթում եմ աշխատանքային հաջողություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

 

                                                 Հարգանքով ու ջերմ բարեմաղթանքներով՝

                                                ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյան  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 18:26:38