Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ

26.06.2018

  Հունիսի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Քննարկվեց մարզում իրականացվող շինարարական աշխատանքներին, այդ թվում խոշորացված Զառիթափ, Արենի և Եղեգիս համայնքների մի շարք բնակավայրերում համայնքային գումարներով իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների և Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով Ջերմուկ քաղաքում շենքերի տանիքների և կառույցների վերանորոգման, Ռինդում մանկապարտեզի հիմնանորոգման և այլ շինարարական աշխատանքներին վերաբերող հարցեր: Մարզպետը հանձնարարեց քաղաքաշինության վարչության պետին ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շինարարությունների խնդիրը և հայտնաբերելու դեպքում՝ պահանջել աշխատանքների անհապաղ դադարեցում:
Ներկայացվեց գյուղատնտեսության ոլորտի աշխատանքների, սպասվելիք անտառտնկման ծրագրերի, ընթացիկ տարում ցանքատարածությունների նվազման, կարկտահարության վնասների մասին տեղեկություն, ինչպես նաև տեղեկություն ներկայացվեց մատուցվող անասնաբուժական ախտորոշիչ և կանխարգելիչ ծառայությունների մասին: Մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին՝ ներկայացնել տեղեկություն, ախտորոշիչ ծառայությունների իրականացման արդյունքում հայտնաբերված բրոցելյոզով հիվանդ անասուններին խոտանման գործընթացի մասին:
Ներկայացվեց համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, ապառնքերի մարման ընթացքին, համայնքային եկամուտների և ծախսերի համամասնության ապահովման խնդիրներին վերաբերող հարցեր:
Սոցիալական և առողջապահության ոլորտի վերաբերյալ տվյալների ներկայացումից հետո մարզպետը առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալից հետաքրքրվեց ոլորտում հակակոռուպցիոն նպատակով կատարվող քայլերի արդյունքով, ինչին ի պատասխան վարչության պետի տեղակալը նշեց, որ եղել է Եղեգնաձորի հիվանդանոցում, զրուցել հիվանդների հետ, որոնք որևէ բողոք չեն ներկայացրել:
Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների խնդիրների վերաբերյալ զեկուցվեց, որ կազմակերպվել է <Լավագույն մարզական ընտանիք> մրցույթի մարզային փուլը, իսկ Եղեգնաձորի թիվ 1 մանկապարտեզը մասնակցել է <Լավագուն նախադպրոցական հիմնարկ> մրցույթի հանրապետական փուլին:
Քննարկվեց նաև իրավական ոլորտին: Ներկայացվեց ճանապարհների ընթացիկ պահպանության աշխատանքներին, Հերհերի ճանապարհի վերանորոգման աշխատանքներին, աուդիտի ուսումնասիրություններին, հողօգտագործման ոլորտին և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր:
Խորհրդակցության ավարտինԱ. Սաղաթելյանը կրկին անդրադարձ կատարեց կոռուպցիայի դեմ պայքարին, ոլորտային ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց՝ ուղղված ոլորտային խնդիրների լուծման ընթացքին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 09:49:17