Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև համագործակցությունը շարունակվում է

21.06.2018

 Հունիսի 19-23-ը ՌԴ Արխանգելսկի պատվիրակությունը Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օրլովի գլխավորությամբ գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզում:
Այցի նպատակը 2018 թվականի ապրիլի 9-ին Արխանգելսկում Վայոց ձորի և Արխանգելսկի իշխանությունների կողմից ստեղծված <Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն> ոչ առևտրային կազմակերպության վերահսկիչ խորհրդի անդրանիկ նիստի անցկացումն էր:
Հունիսի 20-ին ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի ղեկավարներին հյուրընկալել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
<Հայաստանն այսօր նոր որակի հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստացել, և մեր գործընկերային-դաշնակցային հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու խորանան, ինչը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից>,-ընդգծել է Սուրեն Պապիկյանը։
Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ և ընկերական հարաբերությունները նմանօրինակ հանդիպումներից հետո զարգացման նոր ձևաչափեր, ծրագրեր և լուծումներ են ստանում։ Իգոր Օռլովը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին երկու մարզերի միջև առևտրաշրջանառության ծավալները աճել են մոտ հինգ անգամ:
Հունիսի 20-ին անցկացվել է < Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն> ոչ առևտրային կազմակերպության վերահսկիչ խորհրդի առաջին նիստը: Բացման խոսքով հանդես է եկել  <Ռուսաստանի հայերի միություն> համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի մարզի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Մամիկոն Գեկչյանը: Վերահսկիչ խորհրդի նիստը, խորհրդի որոշմամբ, վարել է ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օրլովը: Նիստին մասնակցել են  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի, Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ:
Ողջունելով նիստի մասնակիցներին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը նշել է. < Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի միջտարածաշրջանային համագործակցությունը սկսվել 2012թ.-ին, իսկ ներկա պահին այն գտնվում է որակական նոր փուլում և նոր հար2ության վրա, ինչը վկայում է մեր երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական ամուր կապերի և հարաբերությունների մասին>: Իր խոսքում մարզպետը նշել է, որ <Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն> ոչ առևտրային կազմակերպության հիմնադրմամբ ստեղծվել է հիանալի հնարավորություն Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի գործարար և առևտրային կապերի զարգացման և ընդլայնման համար: Այն  կխթանի Արխանգելսկի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
<Սա պատմական նշանակության իրադարձություն է, որը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը և կդառնա օրինակելի փորձ տարածաշրջանային համագործակցության համար>,-նշել է  Ի. Օրլովը:
Վերահսկիչ խորհրդի նիստի ընթացքում հաստատվել է  խորհրդի կազմը, քննարկվել են  հետագա համագործակցության ռազմավարական ուղղությունները, խոսվել է  Արխանգելսկում և Վայոց ձորում <Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն> ոչ առևտրային կազմակերպության առևտրային ներկայացուցչությունների ստեղծման ընթացակարգի և ժամկետների մասին:
Հարկ է նշել, որ այս <Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն>> ոչ առևտրային կազմակերպության ստեղծման հարցում մեծ է <Ռուսաստանի հայերի միություն> համառուսաստանյան հասարակական կազմակերպության Արխանգելսկի մարզի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրինության դերը:
Առաջիկայում ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև պետք է ստորագրվի Համաձայնագիր` 2018-2020թթ.  առևտատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության գործողությունների ծրագրի վերաբերյալ: Արխանգելսկի նահանգապետ Ի. Օրլովը Վայոց ձորի մարզպետ Ա. Սաղաթելյանին հրավիրել է Արխանգելսկ՝ մասնակցելու <Մարգարիտյան տոնավաճառ>-ին: Տոնավաճառը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 22-24-ը: Նահանգապետն առաջարկել է  գործողությունների ծրագրի ստորագրումը կազմակերպել <Մարգարիտյան տոնավաճառ>-ի շրջանակներում:
Նշենք, որ տոնավաճառը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության խոշոր և կարևորագույն միջոցառումներից մեկը, որի ընթացքում ներկայացվում են գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքներ, սնունդ, տեխնիկա, ձեռագործ աշխատանքներ,ինչպես նաև կազմակերպվում են  ծառայությունների մատուցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-09 11:49:34