Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Իրազեկում 21.11.2017
> ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին ժամը 09։30-18:00 կդադարեցվի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 20.11.2017
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Սամվելը Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների և մարզպետի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ հանդես եկան հակիրճ հաղորդումներով: Նրանք ներկայացրին նաև ընթացիկ շաբաթվա ընթացքում իրականացվելիք ծրագրերն ու աշխատաքները: Խորհրդակցության ընթացքում տեղեկատվություն ներկայացվեց
Այսօր՝ նոյեմբերի 17-ին, կայացել է Վայոց ձորի մարզի խոշորացված Արենի, Գլաձոր և Եղեգիս համայնքների ավագանիների առաջին նիստերը, որոնց մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Հ. Սարգսյանը և Վ. Տերտերյանը նոր ձևավորված համայնքի ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ շնորհավորել են Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանին, Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանին, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին և նշված համայնքների ավագանու անդամներին: Հյուրերը ՏԻՄ մարմիններին մաղթել են արդյունավետ գործունեություն, ի շենացումն նորաստեղծ համայնքների կազմի մեջ մտնող բոլոր բնակավայրերի և ի բարօրություն բոլոր բնակավայրերի բնակիչների: Նշվել է ՏԻՄ կառավարման նոր մոդելի մասին
Տեղի ունեցավ մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 16.11.2017
Ս/թ նոյեմբերի 16-ին տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձոր մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխության մարզային հանձնաժողովի 2017 թվականի հերթական նիստը, հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էին
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քննարկվեց պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների հարցը: Քննարկմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Մելս Հարությունյանը, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ-ի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական բաժնի մանկաբույժ Լիլիթ Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի թիվ19 պոլիկլինիկայի մանկական գծով փոխտնօրեն Նաիրա Առաքելյանը: Քննարկվեց ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 2912-Ա > հրամանի իրականացման հարցերը: Նշվեց,
Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ 15.11.2017
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Հայաստանի գրողների միության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի մի խումբ անդամների (Գրիգոր Գրիգորյան, Սերյոժա Գասպարյան, Վարդիթեր Գևորգյան, Վարդգես Խանոյան) հետ: Մարզպետը ողջունեց մասնաճյուղի ներկայացուցիչներին և հաջողություններ մաղթեց նրանց ստեղծագործական կյանքում: Վայոցձորցի գրողները հայտնեցին, որ մասնաճյուղին անդամակցում են ավելի քան 17 ստեղծագործող: Մարզպետը հետաքրքրվեց մասնաճյուղի գործունեությամբ ու խնդիրներով: Հյուրերը տեղեկություն ներկայացրին վերջին տարիներին տպագրված գրքերի և