Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի  մոտ կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 27.02.2017

 Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով հանդես եկան մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները և ներկայացրին իրենց ղեկավարած ստորաբաժանումներում ընթացիկ շաբաթվա համար ծրագրած...

<<Բաց դռների օր>> առողջապահական միջոցառում` Վայոց ձորի մարզի բուժհաստատություններում

<<Բաց դռների օր>> առողջապահական միջոցառում` Վայոց ձորի մարզի բուժհաստատություններում 23.02.2017

Հարգելի հայրենակիցներ Վայոց ձորի մարզում 10.03.2017թ.-ից մինչև 12.03.2017թ. անց է կացվելու > առողջապահական միջոցառումը: Միջոցառման շրջանակում Երևան քաղաքից ժամանած առաջատար բժիշկ-մասնագետներ` նյարդաբան, սրտաբան, ներզատաբան, ակնաբույժ, ուռուցքաբան, մանկաբարձ-գինեկոլոգ, մաշկաբան, անոթաբան, արյունաբան, ուռոլոգ, վնասվածքաբան, մանկաբույժ, կտրամադրեն մասնագիտական խորհրդատվություն: Հերթագրվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետները հանդիպեցին Վայոց ձորի մարզի ֆերմերիների և  գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետները հանդիպեցին Վայոց ձորի մարզի ֆերմերիների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ 22.02.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մասնագետների հանդիպումը Վայոց ձորի մարզի ֆերմերիների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 90 ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներ: ՀՀ Վայոց ձորի մարզում գյուղոլորտի զարգացման ուղղությունների և խնդիրների մասին զեկուցումներով հանդես եկան Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, ագրոբիզնեսի կազմակերպման ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Հայկ Ղազարյանը, ծննդագիտության և վիրաբուժության ամբիոնի դասախոս, դոցենտ Վրեժ Խոցանյանը, այգեպտղաբուծության և բ/պ ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Արա Հովհաննիսյանը և Երևանի գինու ակադեմիայի տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Զարուհի Մուրադյանը: Բանախոսները նշեցին

Կայացավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

Կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 21.02.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարարնի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան իրենց ղեկավարած ստորաբաժանումներում նախորդ շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը

Տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը 21.02.2017

Ս/թ փետրվարի 20-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի մոտ տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարության նախագծի քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին ԵՄ փորձագետներ Ալեք Կարաևը, Տաթև Խոսրոևան, ինչպես նաև մարզի հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ: Մարզպետի տեղակալը ողջունեց մասնակիցներին, նշեց, որ հերթական քննարկումը նվիրվում է մարզի զարգացման ռազմավարարական ծրագրի երկրորդ մասին և հաջողություն մաղթեց աշխատանքներին: Մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Արամ Կոստանյանը ներկայացրեց, որ զարգացման ռազմավարարական ծրագրի կազման մեթոդաբանությունը ուղղված է եղել ավելի պարզ ու հասկանալի ծրագիր կազմելուն և նախորդ 400 էջանոց ծրագրի ծավալը հասցվել է 50 էջի: Իսկ աշխատանքային խմբի անդամ Ցողիկ Բաբայանը ներկայացրեց մարզային զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները, նշեց, որ ծրագրի արդյունքները չափելի են և համահունչ ԵՄ 2020թ. ծրագրին: Մարզի զարգացման ռազմավարական ծրագրի տեսլականը ենթադրում է

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը

Տեղի ունեցավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը 21.02.2017

2017 թվականի փետրվարի 20-ին Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոցի դահլիճում կայացավ ասմունքի հանրապետական մանկապատանեկան ամենամյա մրցույթ-փառատոնի Վայոց ձորի մարզային փուլը: Փառատոնն այս այս տարի նվիրված էր հայ մեծանուն բանաստեղծուհիներ ՍիլվաԿապուտիկյանին և Մարո Մարգարյանին: Ասմունքի փառատոնի նախնական լսումներին մասնակցել են Վայոց ձորի մարզի 50 կրթօջախների շուրջ 500 աշակերտներ, տարածաշրջանային փուլին՝ 100-ը, որոնցից մարզային փուլ էին անցել 40-ը։ Մրցութային ժյուրիի կազմում էին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29