Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխայի ձայնը՝ հասանելի

Երեխայի ձայնը՝ հասանելի 14.04.2017

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հանդիպում ունեցավ Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի և ,,Երեխաների խոսքի ուժը,, ծրագրի համակարգողներ Քրիստինե Բաղդասարյանի և Արտյոմ Հախնազարյանի հետ: ,,Beeline,, ընկերությունը և Մանկական զարգացման հիմնադրամը ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում համատեղ իրականացնում են ,,Երեխայի խոսքի ուժը,, ծրագիրը, որի նպատակն է խթանել համայնքի զարգացումը՝ նպաստելով երեխայի՝ որպես համայնքի բջիջ ներդաշնակ զարգացմանը և որպես համայնքի մասնիկ ինքնագիտակցության բարձրացմանը: Լ. Սիմոնյանի խոսքով, ծրագրի շրջանակում անցկացվում է նաև ,,Երեխայի խոսքի ուժը,, մրցույթը: Մրցույթին մասնակցած աշակերտները թղթին էին հանձնել իրենց մտորումները երջանկության, ապահովության և համայնքի նկատմամբ տածած սիրո մասին: Հանդիպման գլխավոր նպատակն էր մրցույթի արդյունքների ամփոփումը և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների պարգևատրումը: Մարզի ղեկավարը շնորհավորեց աշակերտներին հաղթանակի կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանի ապագան գտնվում է ամուր և

Անցկացվեց մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը

Անցկացվեց մշտական գործող հանձնաժողովի հերթական նիստը 13.04.2017

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների և դրանց անբաժանելի մասը կազմող հողաշինարարական գործի կազմման աշխատանքները համակարգող մշտական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էին Վայոց ձորի մարզի Վայք (Արինի բնակավայր), Գետափ, Մալիշկա, Ագարակաձոր, Խաչիկ, Վերնաշեն, Շատին, Քարագլուխ համայնքների, ինչպես նաև Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող իրավաբանական անձի և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության տարածքների նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ հարցեր: Օրակարգային հարցերը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի, մարզային հողային պետական տեսչության պետ, հանձնաժողովի քարտուղար Մեսրոպ Մեսրոպյանը: Հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունեց համաձայնություն տալու որոշում:

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական  հերթական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը 10.04.2017

Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետի խորհրդականը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի ստորաբաժանումների պետերը: Մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացված աշխատանքների վերաբերյալ հակիրճ հաղորդումներով և ներկայացրին ընթացիկ շաբաթվա համար ծրագրած աշխատանքները: Խորհրդակցությանը քննարկվեցին

Համերգը` նվիրված <<Մայրության և գեղեցկության>> տոնին

Համերգը` նվիրված <<Մայրության և գեղեցկության>> տոնին 10.04.2017

2017թ. ապրիլի 7-ին Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Եղեգնաձորի երաժշտական և Ջերմուկի թիվ 1, թիվ 2 արվեստի դպրոցների մարզային միացյալ համերգը` նվիրված > տոնին: Համերգն ուղեկցվեց տոնական մաղթանքներով և գարնանային ջերմ տրամադրությամբ: Համերգին ելույթ ունեցան մարզային > մրցույթի մասնակից Եղեգնաձորի երաժշտական դպրոցի ավագ և կրտսեր երգչախմբերը, Ջերմուկի թիվ 2 արվեստի դպրոցի երգչախումբը և թիվ 1 դպրոցի համույթը: Համերգից հետո հնչեցին փոխադարձ շնորհավորանքներ և շնորհակալանքի խոսքեր:

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը

Կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը 10.04.2017

2017 թվականի ապրիլի 10-ին կայացավ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ներքին աուդիտի կոմիտեի նիստը` կոմիտեի նախագահ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին մասնակցում էին Ներքին աուդիտի կոմիտեի անդամներ՝ մարզպետի տեղակալներ՝ Սամվել Թարվերդյանը, Մելս Հարությունյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը: Նիստը քարտուղարում էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետ Վասակ Կարապետյանը: Նիստին մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Կամո Սահակյանը, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները և մարզային ենթակայության այն հաստատությունների ղեկավարները, որտեղ իրականացվել է ֆինասական աուդիտ: Օրակարգում ներառված էր՝

Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը

Կայացավ քաղաքացիների ապրիլ ամսվա ընդունելությունը 10.04.2017

2017 թվականի ապրիլի 7-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության համար ցուցակագրվել էր 107 քաղաքացի, ընդունելության էին եկել 102-ը: Ընդունելության եկած 99 քաղաքացիներ դիմել էին դրամական աջակցության խնդրանքով, որոնց խնդրանքը բավարարվեց: 1 քաղաքացի (բազմազավակ մայր) դիմել էր բնակարանի հարցով,որի դիմումը հաշվառվեց, երկու քաղաքացիներ էլ դիմել էին պետական պատվերով առողջության վերականգման հարցով: Վերջիներիս ուղեգրման հարցն ընթացքում է:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45