Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում ավարտվեց ձմեռային զորակոչը

25.01.2019

 Այսօր՝ հունվարի 25-ին, Վայոց ձորի մարզում կայացավ  2019 թվականի ձմեռային զորակոչի վերջին հավաքը: Վերջին հավաքի նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր  միջոցառումը կազմակերպվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը,  Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը, համայնքի ղեկավարներ, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Նորակոչիկներին բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն մաղթեց մարզի զինկոմիսարը:   Օրհնության կարգ կատարեց Վայոց Ձորի թեմի Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Օրհնության կարգից հետո բոլոր նորակոչիկներին խաչեր նվիրեցին: Հայոց բանակում ծառայող իրենց զինակից ընկերների շարքերը համալրելու գնացին ձմեռային զորակոչի վերջին նորակոչիկները, որոնց մեջ 7-ը զորակոչվեցին <Ես եմ> ծրագրով:

Մենք նույնպես միանում ենք հնչած բարեմաղթանքներին և  ասում՝ Հայոց բանակին  խաղաղ օրեր, իսկ  ձեզ սիրելի նորակոչիկներ՝ անվտանգ  ծառայություն ու բարի վերադարձ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57