Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

25.01.2019

 Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա կապակցությամբ:
Հայոց բանկի օրվան նվիրված տոնը մեր պետական տոնացույցի ամենասպասված, բոլորիս հպարտություն, ուժ և վստահություն, պաշտպանված լինելու զգացողություն ներշնչող տոներից մեկն է: Բանակի օր արտահայտությունը նվիրական զգացումներ  է առաջացնում բոլորիս հոգիներում և պատասխանատվության է մղում յուրաքանչյուրիս՝ հարազատ զավակի նման պահել ու պահպանել Հայոց ազգային բանակը:
Հայկական բանակը մեր անկախ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է: Այն հանդիսանում է մեր հայրենիքի խաղաղության ու անվտանգության,  սահմանների անառիկության ապահովման անփոխարինելի երաշխավորը: Մեր բանակը մշտապես զսպող գործողություններ է իրականացնում հակառակորդի կողմից սահմանային ոտնձգությունների դեմ և արժանապատվորեն համարժեք պատասխան տալիս նրան, մեզ համար ապահովելով խաղաղ պայմաններում ապրելու և արարելու հնարավորություն:
Այս տոնական պահին ցանկանում եմ խոնարհումով հիշել Արցախյան ազատամարտում, Ապրիլյան քառօրյայում և սահմանային միջադեպերի ընթացքում զոհված մեր զինվորներին, սպաներին  ու քաջարի հրամանատարներին  և բարի հիշատակ մաղթել նրանց:

Հայոց բանակի սիրելի զինվորներ, պարոնայք սպաներ և հրամանատարներ, ամենից առաջ Ձեզ մաղթում եմ անվտանգ ծառայություն: Թող արշալույսները միշտ խաղաղություն ավետեն հայոց բանակում, իսկ երեկոները բերեն գիշերային անդորր:

Վերստին ասում եմ՝ շնորհավոր տոնդ, հայ զինվոր:

Շնորհավոր տարեդարձդ և փառք ու պատիվ քեզ Հայոց հաղթանակած բանակ: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40