Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարզաբանում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցների պարգևատրման մասին

22.01.2019

 ՀՀ մարզպետների կողմից  <Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ կետով՝ սահմանված կարգով՝ աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին, պարգևատրման թեմային են անդրադարձել տարբեր ԶԼՄ-ներ և համացանցի բազմաթիվ օգտատերեր:
Տեղեկացնում ենք, որ ՀՀ Վայոց ձորի մարզպետը գործել է օրենքի սահմաններում: Հիշեցնենք, որ պարգևատրման ցուցակներում չի եղել մարզպետի, չեն եղել մարզպետի տեղակալների և օգնականների անունները:
2018 թվականի աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարների հաշվին խրախուսվել են նաև մարզպետարանի մյուս աշխատակիցները՝ մարզպետարանի գլխավոր քարտուղարի համապատասխան հրամանով:
Պարգևատրված բոլոր աշխատակիցներին պարգևատրում տրվել է պաշտոնական դրույքաչափի 30 տոկոսի չափով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40