Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն այցելեցին ազատամարտիկ Արսեն Աղաբեկյանին

ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն այցելեցին ազատամարտիկ Արսեն Աղաբեկյանին 01.08.2018

ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, ազատամարտիկ Արսեն Բաբկենի Աղաբեկյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկարագրելով դժվար պայմաններում գտնվող իր ընտանիքի վիճակը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանը և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանն այցելեցին Արսեն Աղաբեկյանին: Իրապես Արսեն Բաբկենի Աղաբեկյանն ապրում է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի 43 տանը, վարձակալական հիմունքներով: Ինչպես նկարագրել էր նամակում՝ 2 որդիներից մեկն այս պահին ծառայում է Հայոց բանակում, մյուսը մանկուց հաշմանդամություն ունի: Տան պայմանները բավարար լինելուց հեռու էր: Արսեն Աղաբեկյանը խնդրում էր միջնորդել, որպեսզի համայնքից իրեն տնամերձ հողամաս տրամադրեն, որպեսզի հողակտոր ունենա մշակելու, իսկ տղայի վերադարձից հետո համատեղ ուժերով կարողանան փոքրիկ տուն կառուցել, սեփական տանիք ունենալ: Արսեն Աղաբեկյանը նշեց,

Եղեգիս համայնքում բացվել է  <Արևի> հյուրանոցը

Եղեգիս համայնքում բացվել է <Արևի> հյուրանոցը 31.07.2018

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում բացվել է հետաքրքիր և շինարարական նորարական լուծումներով կառուցված հյուրանոցը: Հյուրանոցը կառուցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող ծրագրի կողմից, ինչպես նաև և կազմակերպության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և մարզպետի օգնական Սյուզան Մարգարյանը: Շինարարական նորարական լուծումներով նախագծի հեղինակ Գևորգ Գասպարյանից տեղեկացանք, որ Հայաստանում առաջին բեռնակիր արկղերից (կոնտեյներ) կառուցված հյուրանոցն է: Այս նախագծի հիմքում ընկած է բեռնատար արկղերի վերաօգտագործման գաղափարը (recycling): Գևորգ Գասպարյանն ավելացրեց, որ այս նախագիծը ստեղծելիս օրինակի և ոգեշնչման աղբյուր են եղել տարբեր արտասահմանյան նախաձեռնությունները: Հյուրանոցի ներքին հարդարման աշխատանքներում հետաքրքիր ձևով համադրված են շինարակական և դիզայներական ժամանակակից և դասական ոճերը: Հյուրանոցը կառուցվել է

Տեղեկատվություն

Տեղեկատվություն 30.07.2018

Մարզի Ջերմուկ, Վայք և Եղեգնաձոր քաղաքների ՍԱՏԳ-ներում 2018 թվականի հուլիս ամսին կատարած աշխատանքների վերաբերյալ.

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի հետ

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հանդիպեց մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի հետ 30.07.2018

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը ս/թ հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանի մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կականց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը: Հանդիպման սկզբում Ա. Սաղաթելյանը ողջունեց հյուրերին և հայտնեց հիմնադրամի հետ համագործակցելու իր պատրաստակամությունը: Լ. Սիմոնյանը նշեց, որ ի թիվս այլ ծրագրերի հիմնադրամն այս պահին իրականացնում է ծրագիրը: Հիմնադրամի տնօրենն ասաց, որ ցանկանում են մարզպետին ծանոթացնել ծրագրով իրականացված աշխատանքներին և որպես նոր կառավարության ներկայացուցիչ շարունակել համագործակցությունը: Լ. Սիմոնյանը նշեց, որ ծրագրի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն, Վորլդ Վիժն Հայաստանը և Մանկական զարգացման հիմնադրամը նպատակ ունեն համայնքներում արդյունավետ սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրման և առավել խոցելի երխաների ու ընտանիքների կյանքի բարելավմամբ աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի ուժեղացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ հերթական գործակարգավարական խորհրդակցությունը 30.07.2018

Հուլիսի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետերը: Մինչ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները, մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչությանը՝ ներկայացնել մարզում կատարվող ապօրինի շինարարությունների ցանկը: Այնուհետև քաղաքաշինության վարչության պետը տեղեկացրեց, ՀՀ ՏԿԶՆ ներկայացվել է մարզում գործող շուրջ 12 դպրոցների շենքերի վթարայնության վերաբերյալ տեղեկանք: Կրկին խոսվեց Հաբիթաթի կազմակերպության ծրագրով Վայք քաղաքում կատարված էներգախնայողության ծրագրով իրականացված աշխատանքները շարունակելու նպատակով համայնքի կողմից համաֆինանսվորման հնարավորության ստեղծման քայրերի մասին: Ներկայացվեց նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից Ջերմուկում և Ռինդում իրականացվող ծրագրերի շրջանակում կատարվող շինվերանորոգման աշխատանքների

Վայոց ձորի մարզի դպրոցականների համար այսօր մեկնարկեց ամառային հանգստի երրորդ փուլը

Վայոց ձորի մարզի դպրոցականների համար այսօր մեկնարկեց ամառային հանգստի երրորդ փուլը 27.07.2018

Այսօր մեկնարկեց Վայոց ձորի մարզի դպրոցականների ամառային հանգստի երրորդ փուլը: Հանքավանի մանկական առողջարարական ճամբար մեկնեցին մարզի դպրոցահասակ 70 երեխաներ: Խմբում ընդգրկված են զոհված ազատամարտիկների, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաներ։ Նշենք, որ երեխաներն իրենց ամառային հանգիստը վայելում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագրի շրջանակներում: Վայոց ձորի մարզից ճամբարային հանգստի երեք փուլերի ընթացքում ամառային հանգստի հնարավորություն են ունեցել 195 երեխաներ: Երեխաներին ուղեկցում էր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-02 11:37:35