Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի մոտ

08.10.2018

  Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների՝ վարչությունների ու բաժինների պետերը:
Ն. Ասատրյանը խոսեց Հայաստանի Հանրապետությունում մեկնարկող Ֆրանկաֆոնիայի գագաթաժողովի շրջանակում իր և Վայոց ձորի մարզի մասնակցության հարցերի շուրջ:
Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել աշխատանքային կարգապահության խնդիրները և հետաքրքրվեց խաղողի մթերման գործընթացով, մարզում իրականացվող շին-վերանորոգման աշխատանքների ընթացքով, մարզպետարանի կարիքների համար կատարվող գնումների խնդիրներով և մի շարք այլ ընթացիկ հարցերով:
Ն. Ասատրյանը հանձնարարեց կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետին՝ Ուսուցչի օրվան նվիրված միջոցառումը հետաձգել անժամկետ, իսկ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ հետաձգման մասին իրազեկել մարզպետարանի պաշտոնական կայքում:
Վերջում խորհրդակցության մասնակիցներին ներկայացվեց մարզպետարանի քարտուղարության վարչատնտեսական բաժնի ժամանակավոր պաշտոնակատարին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01