Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

17.10.2018

 Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի համերգային դահլիճում տեղի ունեցավ Ուսուցչի օրվան նվիրված տոնական միջոցառումը, որը հետաձգվել էր Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան առիթով: ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանի անունից ուսուցիչներին և միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի ջերմ խոսքեր հղեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Մարզպետի տեղակալ ողջույնի խոսքում, բարձր գնահատելով ուսուցչի աշխատանքը՝ աշակերտների ոչ միայն ուսումնառության, այլև որպես մարդ ձևավորվելու գործընթացում, կարևորելով նրանց գնահատելի դերը հասարակական հարաբերություների ձևավորման մեջ, արտահայտեց նրանց հանդեպ ունեցած սերն ու խորնարհումը, որպես գնահատական մարզի բոլոր դպրոցների մանկավարժների ու նաև իր ուսուցիչների տքնաջան աշխատանքի: Ն. Ասատրյանը կարևորեց առանձնապես հեռավոր և սահմանամերձ գյուղերի դպրոցներում դասավանդող մանկավարժների աշխատանքը, հայրենի եզերքին հավատարիմ մնալու և փոքրակազմ գյուղերը շենացնելու նրանց պատրաստակամությունը: Ն. Ասատրյանը շեշտադրեց նաև Նոր Հայաստանում նոր մտածողությամբ սերունդ դաստիարակելու կարևորությունը: Ելույթի ավարտին մարզպետի տեղակալը մանկավարժական լավագույն աշխատանքի համար մարզի 17 ուսուցիչների հանձնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից տրված շնորհակալագրերը:
Մնում է ավելացնել, որ տոնական միջոցառումը իրականացվել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աջակցությամբ և Եղեգնաձորի երաժշտական դպրոցի, Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի ու Մարզային երիտասարդական կենտրոնի ակտիվ մասնակցությամբ:
Համերգային ծրագրում ելույթ ունեցան Արթուր Կարապետյանը (Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն, միջազգային մրցույթների մրցանականիր), Մարո Սիմոնյանը (Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնի տնօրեն), Գրիգոր Միրզոյանը (<Ժողովրդական երգիչ 4> մրցույթի հաղթող ), ինչպես նաև Եղեգնաձորի <Ռաֆֆա> և Վայքի <Անուրջներ> պարային համույթների, Եղեգնաձորի <Ֆլամինգո> ժամանակակից պարերի համույթի սաները և պարային անհատ կատարողներ մայրաքաղաքից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:26:09