Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ

10.10.2018

 ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպեց գործակարգավարական խորհրդակցության անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալներ Նանե Ասատրյանը, Ռազմիկ Տոնոյանը, Գևորգ Ավագյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Տ. Սարգսյանը ողջունեց ներկաներին, նշեց, որ ինքը ներկայացնում Է Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը և իրակացնելու է հեղափոխության տրամաբանությանը համապատասխան բոլոր ծրագրերը:
Գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ներկայացուցիչները շնորհավորեցին Տ. Սարգսյանին, Վայոց ձորի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, խոսեցին իրենց գործառույթների մասին և համառոտ տեղեկություն ներկայացրին աշխատանքների վիճակի վերաբերյալ:
Մարզպետ Տ. Սարգսյանը խոսեց առաջիկա անելիքների մասին: Նա ամփոփիչ խոսքում ներկայացրեց մարզպետարանի աշխատակիցների և քաղաքացիների հարաբերությունների վերաբերյալ իր մոտեցումները, կարևորելով քաղաքացիների նկատմամբ հոգատար ու բարեկիրթ վերաբերմունքը՝ <Քաղաքացին որպես բարձրագույն արժեք> սկզբունքն ընդունելով քաղաքացու հետ հարաբերությունների հիմք:
Ամփոփելով հանդիպումը, մարզի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հաջողություն մաղթեց բոլորին իրենց աշխատանքներում և հավելեց, որ պատրաստվում են իրականացնել երկարաժամկետ ծրագրեր, ուղղված մարզի տնտեսության զարգացմանը և բնակչության բարօրության ապահովմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:29:00