Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը 10.08.2018
Օգոստոսի 10-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ կայացավ խորհրդակցություն: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը ողջունեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մարզ կատարած այցի կապակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ղեկավարները: Նախարարը ծանոթությունից հետո ողջունեց բոլորին և բժշկական հաստատությունների տնօրեններին առաջարկեց՝ հակիրճ տեղեկություններ ներկայացնել իրենց կողմից ղեկավարվող բժշկական հաստատությունների և հաստատություններում առկա մեծ և փոքր խնդիրների մասին: Նախարար Ա. Թորոսյանը նշեց, որ առողջապահության ոլորտում մարզային քաղաքականությունն ուղղված է ԱԱՊԿ-ների ուժեղացմանը, ինչը ենթադրում է պետական ֆինանսավորման ավելուցում, գումարած կազմակերպության կողմից կատարողականի բարձր ցուցանիշեր: Նախարարը խոսեց նաև բժիշկերի և բուժանձնակազմի աշխատավարձերը 15%-ով բարձրացնելու մասին: Բժշկական հաստատությունների ղեկավարները բարձրացրին մասնագետների պակասի և բժշկական սարքավորումների արդիականացման հարցեր, ինչպես նաև ձմռան պայմաններում հեռավոր գյուղերի սպասարկման համար անհրաժեշտ շտապ օգնության ավտոմեքենայի խնդիրը: Նախարարը նշեց,

Հերթական գործակարգավարական խորհրդակցությունը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ 07.08.2018
Օգոստոսի 6-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը և աշխատակազմի վարչությունների ու բաժինների պետերը: Մինչ ստորաբաժանումների ղեկավարների զեկույցները, մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին՝ ձևավորել օրակարգ և առաջիկայում հրավիրել մարզխորհրդի հերթական նիստը: Աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց, որ ՀՀ ՏԿԶՆ է ներկայացվել Եղեգնաձորի Միկոյան 16 բազմաբնակարան շենքի 4-րդ կարգի վթարայնության վերաբերյալ գրություն: Խոսվեց 2009 թվականից մայրուղու վրա կառուցված ինքնակամ շինարարությունների մասին: Այս հարցի կապակցությամբ մարզպետ Ա. Սաղաթելյանը հանձնարարեց վարչության պետին՝ հետևողական լինել, որպեսզի մարզի տարածքում բացառվեն ինքնակամությամբ որևէ շինարարական աշխատանքների իրականացումը՝ ելնելով հենց կառուցողների շահերց՝ քանզի հետո նույն բնակիչները կարող են կանգնել ապօրինի կառուցված կառույցները ապամոնտաժելու խնդրի առջև:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց Արենի համայնքի Չիվա և Ելփին բնակավայրեր 07.08.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց Արենի համայնքի Չիվա և Ելփին բնակավայրեր, ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ոռոգման ջրի մատակարարման խնդիրներին: Մարզպետին ուղեկցում էր Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրեն Հազարապետ Նազարյանը: Չիվա համայնքում նրանց դիմավորեց բնակավայրի վարչական պատասխանատու Նաիրի Սարգսյանը: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում կրկին բարձրացվեց Չիվայի վարչական տարածքում գտնվող արոտավայր հանդիսացող հողատարածքի օտարման հարցը: Բնակիչները միանշանակ դեմ արտահայտվեցին օտարմանը, նշելով, որ գյուղում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները չեն կարողանում լուծել անասունների արոտի հարցերը: Գյուղացիները նշեցին, որ խնդրի լուծման նպատակով պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել: Մարզպետ Ա. Սաղաթելյանը հորդորեց՝ չդիմել բողոքի որևէ ձևի, այլ նամակ ուղարկել պատկան մարմիններին (որոնք իրավասու են քննելու նշված հարցի լուծման տարբերակները) և սպասել հարցի լուծման ընթացքին: Քննարկվեց նաև ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող հարցեր: Նշվեց ուսուցիչների ցածր աշխատավարձի մասին: Ելփինում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվեց
Տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն 06.08.2018
Սահմանված կարգի համաձայն 2018 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի մոտ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Հասցեն` ՀՀ Վայոց ձորի մարզ, 3601, ք. Եղեգնաձոր, Շահումյան փողոց, շենք 5:

Նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ 01.08.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրութամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովման, աղբահանության ծառայություն մատուցող ընկերությունների կամ համայնքների և իրավաբանական անձանց միջև ամբողջական իրավապայմանագրային հիմքի ձևավորման, աղբահանության վարձավճարների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիաների տրամադրման գործընթացում հանրապետության բոլոր բնակավայրերի ընդգրկվածության խրախուսման, համայնքապետարաններում իրականացվող փաստաթղթաշրջանառության և գործավարության որակական մակարդակի բարձրացմանն ուղղված հարցեր։ Խորհրդակցության արդյունքում նախարար Սուրեն Պապիկյանը

Տեղեկատվություն 01.08.2018
2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում Վայոց ձորի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ընդունված ծնունդների մասին` ըստ տարածաշրջանների