Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելության հոկտեմբեր ամսվա արդյունքները

23.10.2018

2018 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մոտ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելության էին եկել 25 քաղաքացիներ, որոնցից 4-ը դիմել էին աշխատանքի տեղավորման հարցով, 3-ը՝ հողային վեճերի,  3-ը՝ ոռոգման և խմելու ջրի մատակարարման հետ կապված  հարցերով: 5 քաղաքացիներ դիմել էին այլ հարցերով՝  էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգման, բնակարանի  ժառանգության,  վառելափայտի ձեռբերման,  հատուկ կարիքներով 2 երեխաների խնամքի 7 առողջական խնդիրների լուծմանն օժանդակելու հարցերով:

 Նշված քաղաքացիների խնդրանքը բավարարելու կամ դրանց լուծմանն օժանդակելու նպատակով,  ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը   հանձնարարություն է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ դիմումներն ուսումնասիրել և հնարավորության առկայության դեպքում, բավարարել քաղաքացիների խնդրանքը:

Նշենք, որ 10 քաղաքացիներ էլ  դիմել էին դրամական աջակցության խնդրանքով:   Հարցը գտնվում է քննարկման փուլում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:55:29