Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արենի համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

19.10.2018

 Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Վայոց ձորի մարզի Արենի համայնքում տեղի ունեցավ Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) պաշտոնական բացման արարողությունը:
  Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ողջույնի խոսք ասացին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության երկկողմ զարգացման համագործակցությանն առնչվող քաղաքականության վարչության պետի տեղակալ Արիանե Հիլդերբրանդը, ՀՀ- ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Շնորհակալանքի և ամփոփիչ խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: 

  Հյուրերը վայելեցին Արենիի մշակույթի տան պարային խմբի գեղեցիկ կատարումները և ականատես եղան գինու պատրաստման փոքրիկ արարողության:  
  Նշենք, որ Քաղաքացիների սպասարկման գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող <Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում> ծրագրի շրջանակում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13