Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին

20.10.2018

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներին, ՀԳՄ տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին, հանրակարթական հաստատությունների և առողջապահական կազմակերպությունների տնօրեններին է ներկայացրել ՀՀ Վայոց ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանին։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Տրդատ Սարգսյանին մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել է նրան հաջողություններ և արդյունավետ աշխատանք: Ս. Պապիկյանը նշել է, որ լավ ճանաչում է Տրդատ Սարգսյանին որպես գործընկեր, համոզված է, որ մարզպետի պաշտոնում Տ. Սարգսյանն իր իմացությամբ ու աշխատանքի նկատմամբ դրսևորած մեծ պատասխանատվությամբ կհաջողի մարզը տանել զարգացման ուղիով և ողջունել է նրա վերադարձը հայրենի երկրամաս: Այնուհետև նախարարը նշել է, որ գործի բերումով ներկա չէ նախորդ մարզպետ Արագած Սաղաթելյանը, սակայն դա չի խանգարում շնորհակալություն հայտնել  և հաջողություններ մաղթել նրան հետագա իր գործունեության ընթացքում: Շարունակելով խոսքը, Ս. Պապիկյանն ասել է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծվել, երկիրը թևակոխել է նոր փուլ՝ նոր մարտահրավերներով ու հավելել, որ բոլոր մարտահրավերները պետք է հաղթահարել համատեղ ուժերով: Դրա համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն իր տեղում մեծ պատասխանատվությամբ կատարի իր գործը և գործունեությունը ծավալի միմիայն ՀՀ Սամանադրության և օրենքների շրջանակներում: 
Նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նախարար Սուրեն Պապիկյանին ներկայացնելու, իսկ ՀՀ կառավարությանը և վարչապետին՝ իր հանդեպ դրսևորած բարձր վստահության համար: Այնուհետև նշել է, որ արդեն ծանոթ է մարզում առկա խնդիրներին, որոնք լուծելի են և որոնց լուծմանը կարող են հասնել համատեղ աշխատանքով և պատասխանատու գործունեությամբ: Մարզպետ Տ. Սարգսյան կարևորել է մարզում տուրիզմի, գինեգործության, խաղողագործության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության ոլորտների զարգացումը: 

Ավարտելով խոսքը նորանշանակ մարզպետն ասել է, որ եկել է ծառայելու հարազատ մարզին, յուրաքանչյուր քաղաքացուն: Եվ  անելու է ամեն հնարավորը, որպեսզի մարզը դառնա լավագույններից մեկը:

Սուրեն Պապիկյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ մարզը կենսագործունեության տարբեր ոլորտներում ունի չիրացված պոտենցիալ: Իսկ իրացման համար կարևոր է, համայնքների ղեկավարների կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը և նրանց լիգիտիմությունն, իրենց համայնքներում անդորր, կարգ ու կանոն, աշխատանքային ճիշտ հարաբերություններ հաստատելու համար: Նախարարը նշել է, որ բոլոր համայնքները պետք է ունենան զարգացման ողջամիտ ծրագրեր, որոնց իրականացման ճանապարհին ՀՀ կառավարությունը կլինի նրանց կողքին:
Վերջում Սուրեն Պապիկյանը կրկին աշխատանքային հաջողություններ է մաղթել նորանշանակ մարզպետին, իսկ վայոցձորցիներին՝ սեր ու հադուրժողականություն, խաղաղություն ու արգասաբեր գործունեություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 18:33:57