Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Տրդատ Սարգսյանը քաղաքացիների հերթական ընդունելությունը կատարեց Զառիթափ համայնքում

15.03.2019

 Մարտի 14-ին ՀՀ  Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը  Զառիթափի համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը, մարզպետարանի աշխատակիցներ Արամ Գրիգորյանը, Վասիլ Ասլանյանը, Նարեկ Մարտիրոսյանը և համայնքապետարանի սոցիալական աշխատող Աննա Ստեփանյանը: Հերթագրված 94 անձանցից ներկա էին 83 հոգի։ Մարզպետը լսեց նաև չհերթագրված 5 անձանց։ Բնակիչները մարզպետին դիմել էին տարբեր խնդիրներով․ դրամական օգնություն, աշխատանքի տեղավորման, բնակարանով ապահովելու, տանիքի եւ բնակարանի վերանորոգման, նպաստի վերականգնման, պետպատվերի շրջանակներում բուժում ստանալու, դպրոցում հաստիքների վերանայման, տան վիճակը գնահատելու համար հանձնաժողովի պահանջով, կադաստրի հետ կապված հարցերով, ուսանողների ուսման վարձը վճարելու և այլն:
Մարզպետը ծանոթանալով բարձրացված հարցերին ու խնդիրներին, մատնանշեց դրանց լուծման ուղիները։
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են վերոնշյալ մյուս խնդրանքներին առնչվող դիմումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:08:58