Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ <Մաքուր Հայաստան> ծրագրի շրջանակում համապետական շաբաթօրյակի իրականացման նպատակով ՀՀ Վայոց ձորի մարզում ստեղծված մարզային հանձնաժողովի նիստը

15.03.2019

 Այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ <ՄաքուրՀայաստան> ծրագրի շրջանակներում իրականացվելիք համապետական շաբաթօրյակի նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը:
Նիստին մասնակցում էին հանձնաժողովի բոլոր անդամները, ինչպես նաև հրավիրված էին ՀՀ մշակույթի նախարարության <Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության> Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակից Արթուր Սարգսյանը, <Եղեգնաձորի ՃՇՇ> ՓԲԸ-ի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանը, <Վայքի ՃՇՇ> ՓԲԸ-ի տնօրեն Կարո Գևորգյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին համապետական շաբաթօրյակի պատշաճ իրականացման նպատակով կազմակերպական բնույթի հարցեր:

Քննարկման արդյունքում համայնքների ղեկավարներին առաջարկվեց՝
1. Մինչև շաբաթօրյակի անցկացման օրը ակտիվ համագործակցություն ապահովել համայնքում գործող տնտեսվարող սուբյեկտների և իրավաբանական անձանց հետ,
2. Մինչև շաբաթօրյակի անցկացման սկիզբը տրամադրել շաբաթօրյակի ընթացքում օգտագործվող տեխնիկայի, կիրառվող գործիքների, անհրաժեշտ պարագաների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն,
3. Շաբաթօրյակի ընթացքում պարբերաբար համայնքային կայքերում տեղադրել տեղեկատվություն և լուսանկարներ կատարված աշխատանքների վերաբերյալ՝ համապատասխան տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան,
4. Համագործակցված աշխատանքներ տանել դպրոցների տնօրենների, համայնքի տարածքում գտնվող տնտեսվարող սուբյեկտների, իրաբանական անձանց, ՀԳՄ տարածքային ծառայությունների և հատկապես ճանապարհաշինարարական ձեռնարկությունների ղեկավարների հետ՝ հստակ սահմանազատելով մաքրվող տարածքները,
5. Ունենալ հստակ և հիմնավոր տեղեկություն շաբաթօրյակի իրականացման համար պահանջվող ծախսերի վերաբերյալ,
6. Հատկապես ուշադրություն դարձնել նախկինում փակված աղբավայրերի տարածքներում առկա վիճակի վրա և ըստ անհրաժեշտության ձեռնարկել միջոցներ, տեղադրել մաքրության կոչ պարունակող ցուցանակներ,
7. Փաստացի գործող 14 աղբավայրերից որոշակի աղբավայրերում հողածածկման աշխատանքներ կատարելու ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ (առաջիկայում ունենալ անհրաժեշտ աղբավայրերի օպտիմալ թվի վերաբերյալ հստակ պատկերացում),
8. Ձեռնարկել միջոցներ գործող աղբավայրերի արտոնագրման գործընթացի ապահովման ուղղությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:28