Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Դարբինյանը ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի ընկերակցությամբ ներկա է եղել <Ատամնաբույժն արևելյան> պիեսի ներկայացմանը

21.03.2019

 Վերջերս Եղեգնաձորի մարզային մշակույթի կենտրոնում է ՀՀ մշակույթի նախարարության և Մետալ Գրուպ ընկերության օժանդակությամբ բեմականացվեց հայ մեծ երկիծաբան Հակոբ Պարոնյանի <Ատամնաբույժն արևելյան> պիեսը:
Ներկայացումներից մեկին ներկա է եղել նաև ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Դարբինյանը: Նրան ընկերակցել է ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը: Ներկայացումից հետո մարզպետի տեղակալը Ն. Ղարիբյանի հետ քննարկել է մարզի մշակութային կյանքի համաչափ զարգացման հնարավորությունները: Զրուցակիցները քննարկել են  նաև այլ թատերախմբերի հյուրընկալման, թատրոնների մարզային հյուրախաղերի կազմակերպման և փորձի փոխանակման կարևորությունը: Որպես անհրաժեշտությունը է դիտարկվել՝ մարզերում և գյուղական համայնքներում մշակութային կյանքի աշխուժացմանը միտված համատեղ նախագծերի իրականացումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:23:13