Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է մարզի ղեկավար Իգոր Օռլովի հետ

20.03.2019

 Պոմորիեն և Վայոց ձորը. Համագործակցության նոր հորիզոններ
Մարտի 18, 15:18 Արխանգեսկ միջազգային հարաբերությունների տնտեսագիտության ընկերություն
Արխանգելսկի մարզպետ Իգոր Օռլովը և ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը քննարկեցին հետագա համագործակցության զարգացուման հեռանկարները: Հայկական մարզի ղեկավարն այդ պաշտոնում առաջին անգամ պաշտոնական այց կատարեց Արխանգելսկի մարզ երկկողմանի հարաբերությունները ամրապնդելու նպատակով, որոնց սկիզբը դրվել էր Վայոց ձորի նախկին մարզպետների կողմից:
Հանդիպանն իրենց մասնակցությունն ունեցան Վայոց ձորի պատվիրակության ներկայացուցիչներ, մարզային իշխանության ներկայացուցիչներ, <Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի համագործակցության միություն> ոչ առևտրային կազմակերպության անդամներ:
Իգոր Օռլով. <Մեր նպատակն է բացել նոր հորիզոններ մեր երկրների համար>
- Մեզ մոտ ձևավորվել է ամուր գործընկերային և ընկերական հարաբերություններ՝ համաձայնեցված և հստակ գործողություններով պլանավորված համագործակցությամբ: Մեր նպատակն է բացել մեր երկրների միջև համագործակցության նոր եզրեր,- ընգծեց Իգոր Օռլովը

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նշեց ոչ միայն երկու երկրների փոխհարաբերությունների կարևորության, այլ նաև մարզերի միջև ամուր փոխհարաբերության կարևորության մասին:

- Վստահ եմ, որ մեր այցը նոր թափ կհաղորդի առևտրա-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերի զարգացմանը,- նշեց Տրդատ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Արխանգելսկի մարզը համագործակցում է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի մարզի հետ 2012 թ.-ից և հաջողությամբ իրականցնում է հստակ մջոցառումների պլանը, որը ստորագրվել է Ռուսաստանի և Հայաստանի կողմից:

Համագործակցության հիմնական ուղղությունները առևտրատնտեսական, կրթական, երիտասարդության հետ վարվող քաղաքականության, մշակույթի և տուրիզմի որոտներն են :
Արխանգելսկ և Ջերմուկ քաղաքների միջև 2018-ի ապրիլին ստորագրվել է որպես քույր քաղաքներ համագործակցելու մասին համաձայնագիր:
-Տրդատ Սարգսյան,- <Արդեն ընտրվել է շինությունը և մշակվել է Երևանում Արխանգելսկի առևտրի տան կոնցեպտը >:
Կարևոր է նաև Արխանգելսկ և Ջերմուկ քաղաքների համագործակցությունը:

2018-ին երկկողմանի համագործակցության կարևոր արդյունք դարձավ՝ ոչ առևտրային կառույցը՝ <Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի համագործակցության միությունը>:
Ինչպես պատմեց կազմակերպության գլխավոր տնօրեն Մամիկոն Գեկչյանը, գործունեության հիմնական ուղղություններից մեկը առևտրային տների հիմնումն է Հայաստանում և Արխանգելսկում: Դա թույլ կտա մեծացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջև, ձեռք բերել գործընկերներ, ընդլայնել մարզերի միջև զբոսաշրջային և մշակութային կապերը:

Հայկական առևտրի տունն արդեն սկսել է իր փորձնական աշխատանքները Արխանգելսկի մարզում: Այսօր Արխանգելսկի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կկայանա նրա պաշտոնական բացումը:
Պլանավորվում է 2019թվականին Արխանգելսկի առևտրի տան բացումը Երևանում:
Ըստ Տրդատ Սարգսյանի խոսքի՝ արդեն ընտրված է շինությունը և մշակված է առևտրի տան կոնցեպտը՝ գործնական հանդիպումների համար խորհրդակցությունների սրահով, Արխանգելի մարզի, նրա մշակույթի, ավանդույթների վերաբերյալ ցուցադրություններով և հյուսիսային խոհանոցը ներկայացնող ռեստորանով:
Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի համագործակցության փորձը հետաքրքրեց Կալինինգրադի մարզի ներկայացուցիչներին: Ինչպես նշեց հանդիպմանը ներկա Կալինինգրադի մարզի ազգային-մշակութային տարածքային միության գործադիր տնօրեն Կարեն Սուջյանը, Պոմորեի և Կալինինգրադի ջանքերի միավորման շնորհիվ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է նոր մակարդակի հասնել:
Իգոր Օռլովը և Տրդատ Սարգսյանը քննարկեցին զբոսաշրջության զարգացման հարցեր, ինչպես նաև Պոմորեի և Հայաստանի գեղարվեստական խմբերի մասնակցությամբ մշակութային փոխայցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Արխանգելսկի մարզի ղեկավարն առաջարկեց՝ մտածել Հայաստանից Արխանգելսկ սովորելու եկած լավ առաջադիմությումբ ուսանողներին թոշակով խրախուսելու հնարավորության մասին:
Վայոց ձորի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում պլանավորված է մասնակցություն՝ Արխանգելսկի մարզում Հայաստանի առևտրի տան բացմանը և այց՝ Հյուսիսային(Արկտիկական) դաշնային համալսարան, մշակութային ծրագրերի:

Աղբյուրը՝ http://dvinanews.ru

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 17:18:45