Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Իրազեկում 26.09.2018
ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 26-ին ժամը 09։30-ից մինչև սեպտեմբերի 27-ը ժամը 09։30-ը կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երեկ ՓԲԸ-ում տոնական տրամադրություն էր տիրում: Բժշկական կազմակերպության շտապ օգնության ծառայությունը համալրվեց նոր մեքենաներով՝ 1 ռեանիմոբիլ և 2 գծային: Մեքենաների ընդունման արարողությանը ներկա էին մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Լիլիա Կարպետյանը, բժշկական կազմակերպության տնօրենի տեղակալ Կարեն Ասատրյանը և աշխատակիցները: Նշենք, որ ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ 2018 թվականի մարտի 22-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Չինանստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն անհատույց տրամադրվել են 200 շտապ օգնության մեքենաներ: Վայոց ձորի մարզի բուժհաստատություններին՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության բաշխացուցակի, տրամադրվել է 4 շտապ օգնության գծային մեքենա և 1 շտապ օգնության ռեանիմոբիլ, հետևյալ բաշխվածությամբ.

Հաշմանդամության խնդիրներին վերաբերող իրազեկման հանդիպում Վայոց ձորում 25.09.2018
Երեկ՝ սեպտեմբեր 24-ին հասարակական կազմակերպության ( նախագահ Սուրեն Մաղաքյան) նախաձեռնությամբ ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի մասնակցությամբ կայացավ խորագիրը կրող իրազեկման հանդիպում, հետևյալ օրակարգով՝

Թումանյանական Հեքիաթի Օր> տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի ծրագիրը՝ Վայոց ձորի մարզում 25.09.2018
Վայոց ձորն այս տարի ընդգրկված է տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնի ծրագրում: Վայոց ձորի փոքրիկները նույնպես կարող են վայելել տիկնիկային (անվճար) ներկայացումներ ներքոնշյալ մշակութային և կրթական հաստատություններում.

ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ համայնքում կազմակերպվեց ավանդական Գաթայի փառատոն միջոցառումը 24.09.2018
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ համայնքում անցկացվեց ավանդական միջոցառումը: Միջոցառմանն Օրհնության կարգ կատարեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց փառատոնի շրջանակում բացված Աղաստամուղ թանգարանի կողմից կազմակերպված ցուցահանդես: Ն. Ասատրյանը դրականորեն գնահատեց թանգարանի ցուցադրությունում ազգային կոլորիտի ապահովման, ինչպես նաև գյուղական մշակույթի պահպանման ու զարգացման նպատակով կատարված գործը: Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից, Հայաստանի տարբեր մարզերից, սփյուռքից ,ԱՊՀ երկրներից: Օրվա ընթացքում հյուրերը և բազմաթիվ զբոսաշրջիկներ ոչ միայն համտեսեցին անուշաբույր գաթան, Խաչիկի բերքն ու բարիքը, այլև մասնակցեցին կազմակերպվող խաղերին, վայելեցին հոգեպարար հայկական մեղեդիներ, պարային կատարումներ, հիացան ցուցադրված արվեստի և

ՀՀ Ակախության օրը հարգանքի տուրք մատուցվեց Արցախյան ազատամարտում զոհված վայոցձորիցիների հիշատակին 21.09.2018
Հայաստանի Հանրապետության Անկախության 27-րդ տարեդարձի տոնական օրը սկսվեց Արցախյան ազատամարտի վայոցձորցի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելով: ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալներ Նանե Ասատրյանի և Ռազմիկ Տոնոյանի գլխավորությամբ մարզպետարանի աշխատակիցները ծաղիներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի վայոցձորցի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ գործադիր մարմնի տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ, երկրապահ կամավորակակնների վայոցձորյան կառույցի անդամներ և անհատ քաղաքացիներ:


