Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Զառիթափ համայնքում

14.11.2018

 Երեկ ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն աշխատանքային հերթական այցով եղել է Զառիթափ համայնքում: Մարզպետ Տ. Սարգսյանը հանդիպում է ունեցել  համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի  հետ: Այնուհետ մարզպետը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ  շրջայց է կատարել Զառիթափում: Տ. Սարգսյանը  եղել է  Զառիթափ համայնքի մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին և ներկա է  գտնվել կազմակերպված  բաց դասին:
 Մարզպետ Տ. Սարգայանը համայնքի ղեկավարի ուղեկցությամբ  այցելել է նաև սահմանամերձ Նոր Ազնաբերդ, Խնձորուտ, Սերս և Բարձրունի վարչական շրջաններ և հանդիպումներ ունեցել նշված գյուղերի բնակիչների հետ: Բնակիչները մարզպետին  ներկայացրել են իրենց հուզող հարցերը և ակնկալիքները: Բարձրացված հարցերի մի մասը  քննարկման ընթացքում ստացան իրենց լուծումները: Բարձրաձայնված մյուս խնդիրների շուրջ կտարվեն լրացուցիչ քննարկումներ և կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր խնդիրները փուլ առ փուլ լուծելու համար:
Նշենք, որ սահմանապահ համայքների խնդիրները գտնվում են մարզպետի առանձնակի ուշադրության կենտրոնում և  այցերն այդ բնակավայրեր լինելու են հաճախակի  ու շարունակական: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53