Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ

13.11.2018

 ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն այսօր հանդիպեց Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի հետ: Հանդիպման սկզբում Հիմնադրամի տնօրենն ասաց, որ ցանկանում են մարզպետին ծանոթացնել հիմնադրամի կողմից մարզում իրականացված աշխատանքներին և որպես նոր կառավարության ներկայացուցիչ շարունակել համագործակցությունը: Լ. Սիմոնյանը նշեց, որ հիմնադրամն այս պահին մարզի խոշորացված համայնքներում իրականացնում է <Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ> ծրագիրը: Նշեց նաև, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների համար ծրագրեր են իրականացվել մարզի համայնքային մի քանի մանկապարտեզներում: Իսկ նախատեսվելիք ծրագրերից կարևորեց 13-14 տարեկան երեխաների համար տեխնոլոգիական ծրագրերի իրականացման հեռանկարը:
Մարզպետ Տ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին մարզում իրականացվող ծրագրերի համար և հիմնադրամի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:
Մինչ մարզպետի հետ հանդիպումը հիմնադրամի ներկայացուցիչներն աշխատանքային հանդիպում ունեցան խոշորացված համայնքների սոցիալական գործառույթ իրականացնող մասնագետների հետ, որին մասնակցում էր նաև մարզպետարանի ընտանիքի, կականց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Արամ Գրիգորյանը:
Հանդիպումն ուղղված էր ծրագրի ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև խոցելի ընտանիքների հայտնաբերման և այդ ընտանիքների կարիքների գնահատման գործիքակազմի գործածության և ներդրման հարցերին: Հանդիպման ընթացքում խորհրդատվություն տրվեց սոցիալական դեպքերի վարման գործընթացի, համայնքային, պետական և ոչ պետական կառույցների հետ համագործակցության վերաբերյալ: Խոսվեց նաև սոցիալական բազմաշերտ խնդիրների շուրջ և նախանշվեց լուծման հնարավոր ուղիները:
Ծրագրի ներկայացուցիչներն արձանագրեցին, որ մարզում համայնքային սոցիալական աշխատանքը մտնում է զարգացման նոր շրջան:
Հավելենք, որ աշխատանքային հանդիպումից հետո նրանք տունայց պիտի կատարեին Մալիշկա համայնքի 2 ընտանիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:12:42